
Սիրիայի վրա հարձակումը քննադատելու համար Թուրքիայում ձերբակալվել է 24 հոգի
Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ և դադարեցման կոչեր են տարածվում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայով:
Միջազգային քննադատական արձագանքներին զուգահեռ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ ևս սոցցանցերում այդ ռազմագործողության հասցեին քննադատական գրառումներ են անում:
Նշվում է, որ Թուրքիայի գործողությունը դատապարտող գրառումներ է կատարել սոցցանցերի 839 օգտատեր, որից 62-ը եղել է Գերմանիայից, Անգլիայից և Ֆրանսիայից:
Թուրքիայի ոստիկանությունը «սև քարոզչություն իրականացնելու, ժողովրդի մեջ ատելություն տարածելու» հոդվածի հատկանիշներով 186 քաղաքացու բերման է ենթարկել:
Աղբյուրի փոխանցմամբ` բերման ենթարկված կասկածյալներից 24-ը ձերբակալվել է, իսկ 78-ը՝ ազատ արձակվել: Մյուսների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է: