ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորում է դադարեցնել իրադրության սրումը Սիրիայի հյուսիսում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը կոչ է անում դադարեցնել իրադրության սրումը Սիրիայի հյուսիսում, որտեղ թուրքական զորքերի ներխուժումից հետո մարդասիրական իրադրությունը վերածվում է ճգնաժամի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը հանդես է գալիս Սիրիայի հյուսիսում ծայրահեղ զսպվածության կոչով, սակայն չի ասում այստեղ սկսված ներխուժումը դադարեցնելու կարևորության մասին և ոչ մի խոսք: Նրա խոսքերով, ռազմական գործողությունները պիտի լիովին հարգեն միջազգային օրենքները:
Թուրքիան ռազմական ներխուժում իրականացրեց դեպի Սիրիայի հյուսիսային հատվածներ անցյալ չորեքշաբթի օրն ու թիրախավորեց Քրդստանի ժողովրդավարական ուժերին այն դեպքում, երբ Արևմուտքն այս խմբավորմանը համարում է Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում իր դաշնակիցը:
Գուտերեսը նաև կոչ է արել ապահովել մարդասիրական օգնություն առաքող խմբերի անվտանգ մուտքը հյուսիսային հատվածներ, որտեղ նրանց մուտքը դժվարանում է օրեցօր: Դրա արդյունքում էր, որ ամերիկյան բարեգործական ընկերություններից մեկը երկուշաբթի օրը հայտարարեց այստեղ իր գործունեությունը դադարեցնելու և իր բոլոր աշխատակիցներին այստեղից տարհանելու որոշման մասին:
Սիրիայի հյուսիսարևելքում բնակվող 3 միլիոն մարդկանցից 1 միլիոն 800 հազարն արդեն ունեին օգնության կարիք մինչև թուրքական ներխուժումը: Համաշխարհային սննդամթերք ծրագիրը կարողացել է օգնություն ցուցաբերել այս բնակավայրերից հեռացող 70,000 մարդկանց եւ նույնպես հանդես է եկել օգնություն առաքող ընկերությունների առջև անվտանգ միջանցք բացելու կոչով:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ապրող քրդերը՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց. Բռնեք ցեղասպան Թուրքիայի արյունոտ ձեռքը
- Արաբագետ. Թուրքիայի գործողությունից Սիրիայի կառավարության ստացածն ավելի մեծ է լինելու
- Թուրքագետ. Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է ՌԴ նախագահ Պուտինը
- Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին