Զատուլին. Ադրբեջանն անպարկեշտ հիստերիա է բարձրացրել
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին։ Արձագանքելով դրան՝ Զատուլինը հայտարարել է, որ Ադրբեջանն անպարկեշտ հիտերիա է բարձրացնում։
«Ես զենքի առևտրով չեմ զբաղվում, ես ելույթ եմ ունենում տարածաշրջանում խաղաղության օգտին։ Ադրբեջանական կողմի անադեկվատության մասին արդեն բոլորը գիտեն։ Նրանք իրենց իրավունք են վերապահում ոչ միայն վիրավորելու, ինչ-որ բաներ վերագրելու, կլյաուզա անելու, այլև մեր փոխարեն որոշում են, թե որոնք են մեր շահերը»,-նշել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ:
Քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության համար:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան
- Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում է առաջարկել
- Զատուլին. Հայաստանի իշխանությունների խոսքի և գործի միջև լուրջ անդունդ կա
- Արցախին բանակցային սեղան վերադարձնելը դժվար, բայց ոչ անիրագործելի խնդիր է. Զատուլին
- Ադրբեջանը փակում է ժողովրդավարական պետության զարգացման ուղիները. Զատուլին
- Զատուլինի կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնել Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված Հայաստանի մտահոգություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան