Ներդրումներ թե Հայաստանի ընկերություններում, թե վենչուրային ֆոնդերում. «WCIT 2019»-ի արդյունքները
«WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանն՝ ամփոփելով համաժողովի արդյունքները։
Նրա խոսքով՝ մինչ օրս շարունակում են շնորհակալական նամակներ ստանալ համաժողովի բանախոսներից, հյուրերից։
«Կարևոր հարցը, որ տալիս էինք մեր հյուրերին այն էր, թե գալով Հայաստան՝ ինչ էին սպասում, հիմնականում պատասխանում էին՝ իրականում չէին սպասում, որ Հայաստանում հնարավոր է նման բարձր մակարդակի միջոցառում անցկացնել։ Այսինքն՝ բոլորի մոտ սպասելիքները գրեթե գերազանցել էր»,- նշեց Ալեքսանդր Եսայանը։
Ըստ նրա՝ մի շարք միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում գրասենյակներ ունեն, որոշել են հաջորդ տարի Հայաստանում գործունեությունն ընդլայնել։
«Այս ամենի արդյունքը հետագայում կտեսնենք։ Բոլոր բանախոսների հետ կապի մեջ ենք, որոշներն արդեն ցանկություն են հայտնել, որ ուզում են ներդրումներ անել Հայաստանում՝ թե ընկերություններում, թե վենչուրային ֆոնդերում»,- ընդգծեց նա՝ միաժամանակ հավելելով, որ կոնկրետ թվեր դեռ չեն նշվում։
Ալեքսանդր Եսայանը չբարձրաձայնեց, թե որ ընկերություններն են ցանկանում ներդրումներ անել։
«Դեռ անուններ չենք նշի, բայց հետագայում կհրապարակենք։ Միայն ասեմ, որ դրանք չորսից ավելի ընկերություններ են»,- ընդգծեց նա։
Կարևոր ձեռքբերումներից ԱՏՁՄ նախագահն առանձնացրեց նաև այն, որ ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանը ցանկություն է հայտնել համագործակցել Հայաստանի համալսարանների հետ։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե համաժողովի անցկացման համար որքան գումար է ծախսվել, Ալեքսանդր Եսայանն ասաց, որ նախնական ծախսվել է 5 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի, համերգի կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 450 միլիոն դրամ, մյուս գումարները ներգրավվել են ԱՏՁՄ-ի միջոցներով և հովանավորներից։
Հարակից հրապարակումներ`
- Քիմ Քարդաշյան. Շնորհակալություն, Հայաստան
- WCIT-2019-ի անցկացմամբ Հայաստանը կդիրքավորվի աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա. Կարեն Վարդանյան
- Ֆիզիկոս Սթիվ Հսյու. Արհեստական բեղմնավորմամբ լուծվում է սաղմի ընտրության խնդիրը
- Իվոն Չու. Մենք տեսանք հայկական երազանքը իրականացած
- Ալեքսիս Օհանյանն ու Սերժ Թանկյանը հայտարարեցին Highconnect՝ «Համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին
- Քիմ Քարդաշյանը հայկական ծաղիկներով օծանելիք է պատրաստվում թողարկել
- Քիմ Քարդաշյան. Չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանն է՝ տեխնոլոգիական համաժողովի համար
- Գարի Վայներչուկ. Հաղորդակցումը մշտապես թելադրել է ամեն ինչ
- WCIT 2019 շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ
- Բանգլադեշի ներկայացուցիչ. Հայաստանից տանելու ենք շատ փորձ՝ մեր երկրում WCIT համաժողովը կազմակերպելու համար
- Նոր տեխնոլոգիաներից պետք չէ վախենալ. Իվոն Չու
- WCIT 2019-ի «Ապակենտրոնացման ուժը». Կարիք չկա լինել կենտրոնում՝ կենտրոն լինելու համար
- Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով է՝ WCIT 2019-ը
- WCIT համաշխարհային նվագախմբի համերգը` Հանրապետության հրապարակում
- WCIT 2019-ն կարևոր իրադարձություն՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ներկայացնելու համար
- 14 երկրներից կազմված WCIT նվագախմբի փորձը ՏՏ գագաթնաժողովի բացման համերգին ընդառաջ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ
- Արհեստական բանականությունը կստեղծի WCIT-ի հիմնը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում