Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական տուրի
Հայտնի դարձել Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման մասին է գրել asromacalcio.com-ը։
Ըստ աղբյուրի, Մխիթարյանը շուտով շարք կվերադառնա։ Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի», ինչպես նաև Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղերին։ Երկու խաղն էլ նախատեսված է հոկտեմբերի վերջին տասնօրյակում։
Հիշեցնենք,որ սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։
Ավելի ուշ Իտալական «Ռոմայի» իտալացի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մամուլին տեղեկացրեց,որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն վնասվածք ստացել էր, երբ ամռանը միացավ թիմին:
Մխիթարյանի մոտ ախտորոշվել էր ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականին չի միանա Հենրիխ Մխիթարյանը
- «Ռոմայի» գլխավոր մարզիչը պնդում է, որ Մխիթարյանը «Արսենալից» վնասվածքով է եկել
- Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում