Արտաշատի հիվանդանոցում մնացած երկու երեխաները քիչ անց դուրս կգրվեն
Թունավորման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 24 երեխաներից այս պահին դեռ բժիկների հսկողության տակ են երկուսը։
Կենտրոնի տնօրեն Գևորգյանը Panorama.am-ին հայտնեց, որ նրանք ջերմություն են ունեցել մինչև թունավորումը, սակայն քիչ անց դուրս կգրվեն։
«Խուճապ էր ավելի շատ, երեխաները կերել էին, հետ էին տվել, ջերմություն էին ունեցել, մյուսներն էլ վախեցել էին, իրենց երեխաներին էին բերել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ հիվանդանոց տեղափոխվածներն Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներն էին։ Նախնական տվյալներով, թունավորման պատճառը եղել է նրբերշիկով պիցցան։ Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին բուժումը շարունակում է 13 երեխա. ԱՆ
- Քննչական կոմիտե. Թունավորումից տուժել է 24 անձ
- Արտաշատի ԲԿ տնօրեն. Վերջին երեխան հիվանդանոց է ընդունվել կես ժամ առաջ
- Մոտ 20 աշակերտ հիվանդանոցում է, իսկ վերահսկող մարմինը լուռ է
- Արտաշատում թունավորման պատճառով 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան