Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն
Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին ծնողը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչին։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց քաղաքացու փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Մայրը հաղորդում է ներկայացրել սեպտեմբերի 12-ին Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին»,-ասաց փաստաբանը։
Հարցին, թե ինչու է վթարից ավելի քան մեկ ամիս անց ներկայացնում հաղորդումը, Աթանեսյանը նշեց՝ տարածված պրակտիկա է։
«Մարդիկ մտածում են, կանցնի, կգնա, կկարգավորվի, հետո փոշմանում են, դիմում են օրենքին։ Սովորական բան է, արտառոց բան չկա»,-նշեց նա։
Փաստաբանի խոսքով, վրաերթի ենթարկված երեխան դպրոց գնալ չի կարողանում, տանն է, պարբերաբար տանում են բժշկի։
Հիշեցնենք, որ ի պատասխան երեխայի մոր հայտարարություններին, Դավիթ Սանասարյանը նրան մեղադրեց շորթման մեջ, այդ մասին հաղորդում ներկայացրեց դատախազությանը։
«Նման բան չի եղել։ 300 հազար դրամ երեխայի ծնողը չի պահանջել։ Հետաքննիչի կողմից նման հարց չի տրվել, բայց իմ տեղեկություններով սուտ է ու իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը Սանասարյանի մասով նյութերն ուղարկել է ոստիկանություն
- 9-ամյա երեխայի վրաերթին հաջորդել է հանցավոր դրսևորումների մի ամբողջ փաթեթ. Կիզակենտրոնում Դավիթ Սանասարյանն է
- Դավիթ Սանասարյանի պատմության «քարը»
- Ռ. Մելիքյան. Սանասարյանի կողմից ենթադրաբար կատարված վրաերթի պատմությունը պետք է քննվի ամենայն մանրամասնությամբ
- Մինչ Սանասարյանը հերքում է, լրատվամիջոցը շարունակում է մանրամասներ հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան