Ռուսաստանում առաջարկել են պարտադիր մատնահետքեր վերցնել երկիր մուտք գործող բոլոր անձանձ համար
Ռուսաստանի ՆԳՆ-ն աշխատանքներ է տանում իրենց երկիր մուտք գործող բոլոր օտարերկրացիներից պարտադիր մատնահետք վերցնելու հարցի վերաբերյալ՝ անկախ նրանց ժամանման նպատակներից:Այս մասին տեղեկացրել է բաժնի պետի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ նրա, մատնահետքերի պարտադիր լինելը համակարգելու է առկա տվյալների բանկը և կանխելու է Ռուսաստանի տարածք «անցանկալի դեմքերի» մուտքը կամ այլ երկրներում հանցագործությունների մեջ ներգրավված անձանց:
Այս մասին Գորովոյը հայտարարել է չորեքշաբթի օրը Սոչիում հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների ղեկավարների XVIII միջազգային հանդիպման ժամանակ: