Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանի մասին. Պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարման հարցը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արձագանքել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ հարցազրույցում նշած այն հայտարարությանը, թե Հայաստանում Սահմանադրական դատարան չկա։
«Խայտառակ անգրագետ հարցազրույց, ուղղակի ամոթալի պնդումներ»,-գնահատել է իրավաբանական գիտությունների թեկնածու պատգամավորը։
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռկ-ին տված հարցազրույցում Վահե Գրիգորյանը մասնավորապես նշել է. «Ի՞նչ դատարան, ի՞նչ դատարանի մասին է խոսքը, Հայաստանը չունի Սահմանադրականության ու դեմոկրատական լեգիտիմության պահանջներին բավարարող բարձրագույն դատարան»։
ԲՀԿ-ական պատգամավորը մասնավորապես գրել է.
«Ասում է՝ «Հայաստանը չունի Սահմանադրական դատարան»... Հասկանում ե՞ք չիմացության կամ ձեռառնոցու ինչ աստիճան է սա: Բա որ չունի, էտ ինչու՞ էիր ինքնամոռաց ձևով ընտրվում էտ մարմնի դատավոր... Լավ, ժողովուրդ ջան, կարելի է՞ էս աստիճան ծաղրը հանդուրժել։
Դուք հլը դասը չսովորած էս անպատրաստի պատասխանները լսեք: Հլը Ազգային ժողովի նկատմամբ սրա հեգնանքը տեսեք... Բա գոյություն չունեցող հիմնարկից ինչի՞ ես աշխատավարձ ստանում, ինչի՞ ես սենյակ զբաղեցնում ու գույք մաշում...
Անձնական կարծիք- Առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին