ԵՄ բանակցող. Բրեքսիթի գործարքը հնարավոր է
Լոնդոնը և Բրյուսելը մոտ են Բրեքսիթի գործարքին: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: Այնուամենայնիվ, Դաունինգ Սթրիթը շեշտում է, որ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են: Արդյո՞ք դրանք ավարտին կհասցվեն վաղը մեկնարկելիք ԵՄ գագաթնաժողովից առաջ, պարզ չէ: ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն ասել է, որ կողմերը դեռ պետք է պայմանավորվեն մանրամասների շուրջ։ Այս մասին գրում է euronews-ը։
«Պայմանագրի համաձայնեցումը դեռևս հնարավոր է: Ակնհայտ է, որ ցանկացած գործարք պետք է համապատասխանի յուրաքանչյուր կողմի՝ և Միացյալ Թագավորությանը, և Եվրամիությանը: Թույլ տվեք ավելացնել, որ մնում է լավ մտադրությունները վերածել կոնկրետ իրավական փաստաթղթի»,-ասել է Բարնյեն։
Ըստ բրիտանական Guardian-ի, գործարքի նախագիծը կարող է հրապարակվել դեռ այսօր: Հրապարակման համաձայն, Լոնդոնը զիջումների է գնացել մաքսային հսկողության և իռլանդական սահմանի հետ կապված:
Լոնդոնը կարող էր նման քայլի դիմել՝ ստանալով երաշխիքներ, որ նույն մաքսային կանոնները կկիրառվեն Հյուսիսային Իռլանդիայի թագավորությունում։ Մանրամասները չեն հաղորդվում: Դուբլինում, մինչդեռ, մնում են զգուշավոր լավատես:
«Նախնական տվյալները հուշում են, որ մենք առաջ ենք շարժվում, և որ բանակցությունները ընթանում են ճիշտ ուղղությամբ», - ասել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը:
Գործարքի համաձայնեցման դեպքում պետք է այն հավանության արժանանա Բրիտանիայի խորհրդարանի կողմից՝ ներառյալ Հյուսիսային Իռլանդիայի Ժողովրդավարական միության կուսակցության անդամների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին