Հայաստանի Մ17 հավաքականը պատրաստվում է ԵԱ-ի որակավորման փուլի խմբային մրցաշարին
Հայաստանի Մ17 հավաքականը Շոտլանդիայում մասնակցելու է Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարին նախապատրաստվելու նպատակով Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 15-ից անցկացնում է մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
այաստանի Մ17 ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Լեսկանոն հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ. Անդրանիկ Մարտիրոսյան («Վեստ Արմենիա»), Ռաֆայել Մանասյան («Արարատ-Արմենիա»), Գոռ Մատինյան («Ակադեմիա»)
Պաշտպաններ. Էդգար Թամազյան («Արարատ-Արմենիա»), Ստյոպա Մկրտչյան («Արարատ-Արմենիա»), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու ՖԱ»), Գոռ Առաքելյան («Արարատ-Արմենիա»), Սամվել Սամվելյան («Ուրարտու ՖԱ»), Դավիթ Աթայան («Գանձասար-Կապան»),
Կիսապաշտպաններ. Կարեն Գալստյան («Ուրարտու ՖԱ»), Հովհաննես Բաբայան («ՍԱ Միկա»), Կարեն Հովհաննիսյան («Փյունիկ ՖԱ»), Էդգար Փիլոյան («Ակադեմիա»), Յուրի Քոլոզյան («Արարատ-Արմենիա»), Սպարտակ Հայրապետյան («Արարատ-Արմենիա»), Հայկ Հովհաննիսյան («ՍԱ Միկա»),
Հարձակվողներ. Սարգիս Սահակյան («Արարատ-Արմենիա»), Միքայել Պողոսյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Կարեն Դավթյան («Ակադեմիա»), Սամվել Հակոբյան («Ուրարտու ՖԱ»), Միսակ Հակոբյան («Ակադեմիա»), Լևոն Վարդանյան («Փյունիկ ՖԱ»), Հայկ Ռեչելյան («Փյունիկ ՖԱ»):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա