Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը դարձավ համալսարանական
Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոնը դարձավ համալսարանական հիվանդանոց։ Այս մասին հուշագիրը ստորագրվեց այսօր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ու Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի մասնակցությամբ։
Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ազգի անվտանգության ամենակարևոր կոմպոնենտներից մեկը առողջապահության ոլորտն է. «Առողջ ազգ ունենալու համար պետք է մեր համակարգում ունենանք բարձրակարգ որակավորում ունեցող բժիշկներ։ Այս հուշագիրը մեզ հնարավորություն կտա, որ այդ բոլոր նպատակներն իրականություն դարձնենք»։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ արցախցի ուսանողների համար այսուհետ կրթական ծրագիր կիրականացնի նաև այս կենտրոնը։