Ոչ մերժում ենք ստացել, ոչ՝ դրական լուծում. Մարգարիտա Խաչատրյան
«Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ փուլ առ փուլ մեր հարցերին լուծում կտա։ Ոչ մերժում ենք ստացել, ոչ՝ դրական լուծում»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը աշխատակազմի ղեկավարին ու իր օգնականին հանձնարարել է, որ իրենց հետ կապի դուրս գան. «Վարչապետը տանում էր դեպի հոգաբարձուների խորհուրդ, հիմնադրամ, և ես պատասխանեցի, որ այդ հիմնադրամի շահառուն մեր ժողովուրդն է, որ իրենց աշխատավարձից 1000 դրամ փոխանցում են կատարում, այն ոչ մի կապ չունի կառավարության բյուջեի հետ և 25 տոկոս աճի հետ»։
Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ հարցին դեռ վերջնական լուծում չկա. «Երբ մենք ներկայացրել էինք վարչապետին 6646 հոգու անունները, նրա կողմից ոչ բացասական, ոչ դրական արձագանք չստացանք, ասաց՝ հարցին կտանք լուծում, բայց ինչ տեսակետով կլինի լուծումը, իմ հանդիպման ժամանակ պարզ կլինի»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ
- ՊՆ. Հիմնադրամը կփոխհատուցի 1998 թվականից մինչ օրս զոհված զինծառայողների ընտանիքներին
- Մարգարիտա Խաչատրյան. Հիշեցնում ենք վարչապետին, որ մինչև վերջ պայքարելու ենք
- Մարգարիտա Խաչատրյանը հացադուլ հայտարարեց
- Լարված իրավիճակ. Մարգարիտա Խաչատրյանը փակել է կառավարության շենքի մուտքը
- Կառավարությունից պահանջում ենք փոխհատուցել 5646 զոհված զինվորի ընտանիքի․ Մարգարիտա Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա