Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է, պատճառներն ուսումնասիրվում են
Այսօր վաղ առավոտյան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարը, որի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ, վերացվել է։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ:
Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։ Վթարի պատճառներն ուսումնասիրվում են:
Կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում