Էրիկ Գրիգորյանը՝ պոչամբարի վթարի մասին
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի վթարին՝ նշեց, որ դեպի պոչամբար գնացող խողովակաշարի վթարից տեղի է ունեցել արտահոսք։
Այսինքն, ըստ նրա, անմիջապես պոչամբարից չէ արտահոսքը։ Էրիկ Գրիգորյանը նշեց, որ խողովակի անցքը զոդել են, և կարծում է՝ ջրերի հոսք այլևս չկա։
Նրա խոսքով՝ այդ խողովակաշարը Քաջարանից տասնյակ կիլոմետրերով անցնում է մինչև հասնում է Արծվանիկի պոչամբար. «Միգուցե ընթացիկ վերանորոգումներ իրականացվում են, բայց պարբերաբար այսպիսի վթարներ լինում են: Իհարկե, մեղավորությունը գործարանինն է»,- ընդգծեց նախարարը։
Ըստ նախարարի՝ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը, Առողջապահության տեսչությունը փորձանմուշներ են վերցրել. «Ամեն մեկն իր մասով իր գործը կանի, բնապահպանական օրենսդրությունը սահմանում է ատիժների, վնասների փոխհատուցման չափը, որը կհաշվարկեն, կներկայացնեն»։
Էրիկ Գրիգորյանն ասաց, որ աղտոտման ծավալներն ու վնասի աստիճանը տեսչական մարմինը պետք է որոշի վարույթի շրջանակներում։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ չափի վնասի մասին կարող է խոսք լինել, նախարարը պատասխանեց․ «Իրականում բնապահպանական վնասների փոխհատուցման ծիծաղելի սակագներ են սահմանված, շատ փոքր գումարների մասին է խոսք գնում։ Ներկայումս նախարարությունն ամբողջովին վերանայում է այդ համակարգը, և տուգանքների չափը պատիկներով ավելացվելու է։ Տարիներ առաջ էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը՝ 500, 600 հազար դրամ և դրանով հարցը փակվել է»:
Հարակից հրապարակումներ`
- Բավականին լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքում․ Նիկոլ Փաշինյան
- Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է, պատճառներն ուսումնասիրվում են
- Սյունիքում վնասված պոչատարից արտանետումները լցվել են Ողջի գետը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան