Ցոլակյանը՝ Կապանում սողանքի հետևանքով բնակելի շինության փլուզման մասին
Կապանում առավոտյան սողանքի հետևանքով փլուզում է տեղի ունեցել. խրճիթի նման տուն է եղել, սողանքը ծածկել է այդ տունը, որում ծեր ամուսիններ կան: Այսօր կառավարության նիստում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի ունեցած երկհարկանի բնակելի շինության փլուզմանը։
Նրա խոսքով՝ հիմա այնտեղ հողային աշխատանքներ են իրականացնում, մաքրում են:
«Թե այդ մարդիկ ողջ են, թե ոչ, չեմ կարող ասել, վերջում կպարզվի»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ փրկարարները տեղեկացրել են՝ շարժվող սողանք է, դրա համար տրակտորով մաքրում են, որ այլ խնդիրներ չառաջանան։
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 08:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում: Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան