Կառավարությունը 23.9 մլն դրամ է հատկացրել Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարության համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից կհատկացվի 444,111.7 հազ. դրամ, որից «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով 24,293.1 հազ. դրամ, իսկ «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով՝ 419,818.6 հազ. դրամ: Այս մասին որոշումը կայացվել է այսօրվա կառավարության նիստի ժամանակ։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համաձայն որոշման՝ 24,293.1 հազ. դրամ հատկացվել է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցի վերանորոգման լրացուցիչ աշխատանքների համար: Դպրոցի վերանորոգման աշխատանքները սկսել են դեռևս 2014 թվականին, որի նպատակով արդեն տրամադրվել է 1,101,383,558 ՀՀ դրամ, սակայն բարեկարգման և արտաքին հարդարման աշխատանքներում անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշ լրացուցիչ շինարարական աշխատանքներ:
419,818.6 հազ. դրամից 140,678.9 հազ. դրամ հատկացվել է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջին, 156,721.6 հազ. դրամ՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին և 94,274.4 հազ. դրամ՝ Բերդի պետական բազմագործառութային քոլեջին՝ շենքային պայմանների բարելավման նպատակով։
Նույն որոշմամբ՝ 23,900.6 հազ. դրամ հատկացվել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ-ին՝ Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար, իսկ 4,243.1 հազ. դրամ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հանձնարարել է Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հիմնանորոգման հարցով անցնել գործնական փուլի
- Ցոլակյան. Հինգ տարի է՝ խոստանում են Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը վերանորոգել
- Ընթացիկ տարում կսկսվեն «Արթուր Ալեքսանյանի անվան» ՀՈԱԿ-ի կառուցման աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա