ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են հասել Brexit-ի շուրջ. Յունկեր
Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանագնացները համաձայնության են հասել Brexit-ի շուրջ բանակցություններում։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը։
«Երբ կա կամք, կա նաև համաձայնություն, և մենք ունենք այն: Դա արդարացի և բալանսավորված համաձայնագիր է ԵՄ-ի և Միացյալ Թագավորության միջև։ Ես խորհուրդ կտամ գագաթնաժողովին այն ընդունել»,- գրել է Յունկերը։
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է այս տեղեկությունը և կոչ է արել խորհրդարանին՝ հոկտեմբերի 19-ին, պաշտպանել փաստաթուղթը:
Նշենք, որ երկու անգամ հետաձգված Brexit-ի իրականացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ բանակցող. Բրեքսիթի գործարքը հնարավոր է
- Բորիս Ջոնսոնն այսօր ԵՄ կուղարկի Բրեքսիթի «եզրափակիչ» պլանը
- ԵՄ-ն ուլտիմատում է ներկայացնում Բորիս Ջոնսոնին՝ 12 օր Բրեքսիթի համար կամ վերջ
- Բորիս Ջոնսոնը խոսել է փափուկ Բրեքսիթի հեռանկարների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին