Սիրիայում Թուրքիայի գործողության վերջին զարգացումները. Թրամփը Էրդողանին խորհուրդ է տվել «սատանա» չդառնալ
Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները շարունակվում են արդեն ութերորդ օրը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական գործողությունները նպատակ ունեն քրդերի կողմից ղեկավարվող ուժերը հեռացնել սահմանային տարածքից և ստեղծել «անվտանգ գոտի», որտեղ կարող են վերադարձնել միլիոնավոր սիրիացի փախստականներ:
Վերջին զարգացումները
Պոմպեոն Թուրքիայից հետո կայցելի Երուսաղեմ և Բրյուսել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր փոխնախագահ Մայք Փենսի հետ Թուրքիա այցից հետո կմեկնի Երուսաղեմ և Բրյուսել։ Ուրբաթ օրը Պոմպեոն հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, իսկ այնուհետև կմեկնի Բրյուսել ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպելու համար։ Պենսը և Պոմպեոն ուղևորվում են Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ հորդորելով Թուրքիայի նախագահ Էրդողանին դադարեցնել իր գործողությունները Սիրիայում:
Թրամփը Էրդողանին ասում է, որ «կհիշվի որպես սատանա» Սիրիայի հարձակողական գործողությունների կապակցությամբ
Հոկտեմբերի 9-ին, երբ Թուրքիան իր հարձակողական գործողությունները սկսեց Սիրիայի հյուսիս-արևելքում, Թրամփը նամակ գրեց Էրդողանին, ասելով, որ Թուրքիայի նախագահին կհիշեն որպես «սատանա», եթե նա առաջ շարժվի ռազմական գործողություններով:
Թրամփն իր նամակը սկսել է՝ առաջարկելով, որ նրանք կարող են «լավ գործարք մշակել»:
«Դու չես ցանկանում պատասխանատու լինել հազարավոր մարդկանց սպանդի համար, և ես չեմ ուզում պատասխանատու լինել Թուրքիայի տնտեսությունը ոչնչացնելու համար։ Կոշտ մի՛ եղիր, հիմար մի՛ եղիր»: SDF- ի հրամանատարը պատրաստ է բանակցել», - գրել էր Թրամփն Էրդողանին։
Դեմոկրատները Թրամփի հետ քննարկում են Թուրքիայի հարցը
Նախօրեին Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Կոնգրեսի անդամներին՝ քննարկելու Թուրքիայի և Սիրիայի հարցերը:
Դեմոկրատները նշում են, որ Թրամփը վիրավորել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ նրան անվանելով «երրորդ կարգի քաղաքական գործիչ»:
Սենատում հանրապետականները պաշտպանում են ԱՄՆ-ի դաշինքը սիրիական քրդերի հետ
Սենատի հանրապետականները հավատարիմ են մնում ԱՄՆ-ի դաշնակից սիրիացի քրդերին այն բանից հետո, երբ Թրամփը պաշտպանեց ամերիկյան զորքերի դուրս բերումը:
Միսուրիի սենատոր Ռոյ Բլունթը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հուսալի դաշնակից չի եղել, իսկ քրդերը հուսալի դաշնակից են եղել»:
Այովայի սենատոր Էռնստը հավելել է. «Մենք իսկապես թողել ենք և լքել ռազմավարական գործընկերոջը՝ քրդերին, որոնք մեր տղամարդկանց և կանանց կողքին համազգեստով կանգնած պայքարում էին»՝ հաղթելու ԻՊ-ին:
Էրդողանը կայցելի Ռուսաստան
Էրդողանի գրասենյակից հայտնել են, որ Թուրքիայի ղեկավարը կմեկնի Սոչի հոկտեմբերի 22-ին՝ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական հարձակման շուրջ բանակցությունների համար:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է զորքերի դուրսբերումը դատապարտող բանաձև
Դեմոկրատներն ու հանրապետականները հավանություն են տվել ոչ պարտադիր բանաձևին, որը դատապարտում է Թրամփի որոշումը 354-60 քվեարկությամբ:
Ներկայացուցիչների պալատում հանրապետականները պլանավորում են շուտով ներմուծել այնպիսի օրենսդրություն, որը պատժամիջոցներ կկիրառի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ՝ իր ռազմական գործողությունների կապակցությամբ:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը դուրս են գալիս Ռաքքայից և Տաբխայից
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, Ռաքքայից և Տաբկահից հեռանալուն զուգընթաց, հայտարարել է, որ իր ուժերը լքում են «Լաֆարջ» ցեմենտի գործարանը, որպես Սիրիայի հյուսիս-արևելքից զորքերը դուրս բերելու Վաշինգտոնի որոշման մաս:
Թրամփ. Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կարող է «ավելի շատ ահաբեկչական սպառնալիք լինել», քան ԻԼԻՊ-ը
Ելույթ ունենալով Սպիտակ տանը ՝ Թրամփը ասել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), «հավանաբար, ավելի մեծ «ահաբեկչական սպառնալիք» է, քան ԻԼԻՊ-ը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարձրաձայնում է անհանգստությունը ԻՊ-ի զինյալների «տարածման» կապակցությամբ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հայտարարություն է ընդունել, նախազգուշացնելով Սիրիայի հյուսիսարևելյան տարածաշրջանում ԻՊ-ի զինյալների «տարածման» ռիսկի մասին:
Սիրիական զորքերը մտնում են Քոբանի
Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կառույցը հայտնել է, որ սիրիական զորքերը մտել են հյուսիսային քաղաք, որտեղ քրդական և ամերիկյան ուժերը նախ 4 տարի առաջ միասին հաղթեցին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին:
Այդ քայլը տեղի է ունենում քրդերի ու Սիրիայի կառավարության հետ գործարքի արդյունքում, որը միտված է Թուրքիայից պաշտպանվելուն ՝ տարածաշրջանից ԱՄՆ զորքերի դուրս գալուց հետո:
Իրաքի նախագահ Բարամ Սալեհը հանդիպում է ամերիկացի դիվանագետի հետ
Սալեհը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեյվիդ Շենկերի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ իսլամական գրոհայինները կարող են կրկին քաոսից օգտվել և կոչ արել կանխարգելման ուղիների մասին մտածել։
Թրամփ. Քրդերը «հրեշտակ չեն»
Թրամփը խայտառակեց քրդերին, ասելով, որ Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում ԱՄՆ դաշնակիցները «հրեշտակ չեն»:
Թրամփը, որը խիստ քննադատության է ենթարկվել Սիրիայի հյուսիսում թուրքական հարձակման ֆոնին քրդերին լքելու համար, Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ «քրդերը շատ լավ պաշտպանված են»:
Թրամփը՝ Թուրքիայի Սիրիա մտնելու մասին. Դա մեր խնդիրը չէ
Թրամփը նորից փորձեց առանձնացնել իրեն և ԱՄՆ-ին սիրիական ճգնաժամից՝ լրագրողներին պատմելով, որ Թուրքիայի կողմից Սիրիա ներխուխման մասին ասելով՝«դա մեր խնդիրը չէ»:
Թուրքիան պատասխան կտա ԱՄՆ պատժամիջոցներին
Թուրքիան պատասխան կտա ԱՄՆ պատժամիջոցներին՝ ընդդեմ Սիրիայի հյուսիս-արևելքում
Անկարայի ռազմական գործողության, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հավելելով, որ Թուրքիայի դեմ ուղղված բոլոր սպառնալիքներն ու պատժամիջոցներն անընդունելի էին:
Ելույթ ունենալով խորհրդարանում ՝ Չավուշօղլուն նաև ասել է, որ Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսը հետ կկանգնի իր «վնասակար մոտեցումից», և ավելացրել, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև կապերը գտնվում են կարևոր հանգրվանում:
Չավուշօղլուն ասել է, որ սա կփոխանցի Աանկարա ժամանող ԱՄՆ պատվիրակությանը, որը կգլխավորի փոխնախագահ Մայք Փենսը։
Էրդողանը հրաժարվում է հանդիպել ԱՄՆ պատվիրակությանը
Էրդողանը հայտարարել է, որ չի հանդիպելու Անկարայում ԱՄՆ պատվիրակության հետ ՝ քննարկելու Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը:
«Ես նրանց հետ չեմ հանդիպի։ Նրանք կհանդիպեն իրենց գործընկերների հետ: Ես կխոսեմ, երբ Թրամփը կգա», - ասել է Էրդողանը։
Թուրքիայի առաքելությունը կավարտվի, երբ քրդական ուժերը կլքեն. Էրդողան
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Անկարան կավարտի Սիրիայի Մանբիջից մինչև Իրաքի սահմանը «անվտանգ գոտի» ձևավորելու իր նպատակը:
«Մենք տեղեկացրեցինք ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Ռուսաստանին նախքան գործողությունը սկսելը, որ ... մենք ուզում ենք, որ այս ահաբեկչական կազմակերպությունը դուրս գա մեր սահմաններից», - ասել Էրդողանը՝ նկատի ունենալով YPG-ին։
«Երբ Մանբիջից Իրաք գոտին մաքրվի, երբ մենք կարողանանք ստեղծել անվտանգ գոտի, այդ գործողությունը կավարտվի: Բայց մինչև այդ պահը ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել մեզ»,-հայտարարել է Էրդողանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին