Բայց ի՞նչ ստորագրեմ, որ ի՞նչ, իրենց արած գործն ի՞նչ է, բան չհասկացա. Հրայր Թովմասյանի հայր
Արարատ մարզի Դարակերտ գյուղում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տանը ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են կատարել:
Տանից դուրս գալուց հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ճիշտն են մամուլի հրապարակումները, որ հետաքրքրվել եք՝ ի՞նչ միջոցներով և երբ է կառուցվել հայրական տան տանիքը, ԱԱԾ աշխատակիցն ասել է՝ ոչ:
Սակայն ԱԱԾ աշխատակիցների հեռանալուց հետո լրագրողների հետ զրույցում Հ. Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանն ասաց, որ հարցրել են, թե տանիքը երբ եք փոխվել, ոնց է կառուցվել, ինչ գումարով:
«Ասացի 12-13 տարի առաջ է տանիքը վերանորոգել, բարեկամ մարդ է վերանարոգել: Ասացին՝ ուզում ենք ստուգել տանիքը, ասացի՝ ստուգեք: Ասացին՝ կստորագրեք, որ եկել ենք ստուգելու, ասացի, որ չեմ ստորագրի, բայց բարձրացեք, նայեք, չափեք: Բայց ի՞նչ ստորագրեմ, որ ի՞նչ, իրենց արած գործն ի՞նչ է, բան չհասկացա»,- նշեց նա:
Նրա խոսքով, մինչև ԱԱԾ աշխատակիցների գալը իրեն չեն կանչել հարցաքննության:
«Բոլորդ էլ հասկանում եք, թե ինչն է պատճառը: Սա երևի առիթ էր, որ գային տեսնելու, թե ինչ դղյակներ կա, ինչ բաներ կա: Նրանց նպատակը դա է եղել: Երևի այդպես են նրանց ասել»,- ասաց Վ. Թովմասյանը:
Նա նշեց, որ որդու հետ չի խոսել:
«Երևի վաղը փաստաբանի հետ կգնամ, տեսնեմ՝ ինչ է, ստորագրեմ»,- նշեց նա:
Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը վաղը կանչվել են ԱԱԾ:
Հարակից հրապարակումներ`
- Վարոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին. Նման սահմաններ երբևէ հատված չեն եղել
- Մելիքյան. ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի թոշակառու հայրն ու դուստրերը
- Իրավաբան. Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործ հարուցելու հիմքեր չկան
- Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ
- ՍԴ-ն մերժեց ԱԺ-ին ՝ քննարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ բողոքարկումը
- Հրայր Թովմասյան. Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան