«Հրապարակ». Ո՞վ է Արցախում Հայաստանի թեկնածուն
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մոտենում են Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները, այնքան թեժանում է պայքարը։ «Հիմնական կռիվը Հայաստանի իշխանությունների նախընտրած թեկնածու լինելու համար է։ Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը փորձում են առաջնությունը ստանձնել: Պայքարը թեժացնողները նաև դաշնակցականներն են։
Արայիկն էլ շատ գրագետ քարոզչություն է իրականացնում, ու այդ պատճառով է նաև նրանց միջև պայքարը սրվել: Եվս մեկ նոր ուժ է ձևավորվում, որը ղեկավարում է Հայկազովի բրիգադի հրամանատարը` Գրիգորի Սահակյանը, որը քաղաքապետի ընտրություններին մասնակցեց, հանպատրաստից երկրորդ տեղը գրավեց։ Նա քաղաքական ուժ է ստեղծում, փորձում է այլընտրանք լինել բոլոր ուժերին, դաշտը վերցնել։ Շատ ակտիվ է շրջաններում, հատկապես՝ գյուղերում, համակիրների լուրջ բանակ է ձևավորում, բայց տպավորություն է, որ ավելի շատ պայքարում է ԱԺ մանդատների համար»,- ասաց արցախյան մեր աղբյուրը:
2000-ից Արայիկն ու դաշնակցականները միասին ճամփա են անցել, ո՞րն է հիմա տարաձայնության պատճառը։ «Դաշնակցականներն առաջարկում են միասնական օրակարգ ձևավորել` հաշվի առնելով արտաքին թշնամու հանգամանքն ու ներքին համախմբվածության անհրաժեշտությունը, և հանրային համերաշխությամբ առաջ գնալ, սակայն Արայիկը չի ցանկանում միանալ, գտնում է, որ պրոցեսները պետք է իր շուրջն ընթանան` ռեսուրս ունի, կապեր ունի, ընտրազանգված ունի։ Բայց կան մարդիկ, որ ասում են՝ նոր մարդ ենք ուզում, Արայիկը նոր մարդ չէ, իշխանություն է եղել»:
Իսկ Մայիլյանի շանսերն ինչպիսի՞ն են։ «Մասիսի տակ քաղակտիվիստների սաստավն է հավաքվում` Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբը, այսպես ասած` բաց հասարակության հետ համագործակցող ուժերը, երևանյան քաղհասարակության ներկայացուցիչներն են գալիս-գնում, մարդ են փորձում հավաքել, միավորել, բայց քիչ են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում