Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը՝ Եվրոպայի խուլերի առաջնության բրոնզե մեդալակիր
Բելգիայի Բրասատ քաղաքում տեղի է ունեցել ձյուդոյի Եվրոպայի խուլերի երկրորդ առաջնությունը, որտեղ բրոնզե մեդալակիր է դաձել Հայաստանի միակ ներկայացուցիչ Ռոբերտ Գևորգյանը (60 կգ): Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
60 կգ քաշային կարգի մրցմանը մեդալների համար պայքարել է լսողության խնդիրներ ունեցող 8 ձյուդոիստ:
Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 14 երկրների 84 մարզիկներ: Ռոբերտ Գևորգյանը մրցավայր էր մեկնել մարզիչ Արտյոմ Մելքոնյանի և Հայաստանի պատվիրակ Աննա Պապոյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա