Մահացել է 106-ամյա դերասանուհի Ջուլի Գիբսոնը
106 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջուլի Գիբսոնը: Գազետա.ռու կայքը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ նրա ազգականը հաղորդել է, որ դերասանուհին մահացել է հոկտեմբերի 2-ին:
Չնայած ծանր հիվանդության, հարազատների խոսքով, դերասանուհին շարունակել է երգել մինչև կայնքի վերջին ամիսը:
Ջուլի Գիբսոնը սկսել է իր կարիերան որպես կատակերգու: 1944 թվականին խաղացել է իր առաջին գլխավոր դերը՝ «Երջանիկ կովբոյ» ֆիլմում մարմանավորելով Քեթիին: Նկարահանվել է մինչև 1978 թվականը, ընդհանուր 28 ֆիլմում և հեռուստասերիալում է հանդես եկել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան