Իրավիճակը Ղամիշլիում
Ներկա պահին սիրիական Ղամիշլի քաղաքը հանդարտ է, խաղաղ, բնակիչները հետևում են իրադարձություններին: «Գանձասարին»՝ քաղաքում տիրող իրավիճակի մասին պատմել է այնտեղ գտնվող թղթակիցը:
Նշվում է, որ թուրքական զինվորականների ներխուժումը Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններ լարված վիճակի մեջ է պահել Ռաս ուլ Այնի, Տերիքի, Ղամիշլիի և Հասիչեի հայությանը:
Ղամիշլիից հայկական որոշ ընտանիքներ ժամանակավոր տեղափոխվել են առավել ապահով շրջաններ՝ Հալեպ, Դամասկոս: Ղամիշլիի ազգային վարժարաններն արդեն մի քանի օր փակ են:
Նախատեսվում է առաջիկա երկուշաբթի վերսկսել դասերը: Քաղաքի շուկաները գրեթե չեն բացում, սակայն հացով և սննդամթերքով ապահովում են բնակիչներին: Աշխատավայրերը բացում են մինչև կեսօր:
Ղամիշլիի առաջնորդարանի դռները բաց են ժողովրդի առջև: Շրջանի հայ տղամարդկանց խմբերը հսկում են ազգային տարածքներն ու ժողովրդի անվտանգությանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ
- Սիրիայում Թուրքիայի գործողության վերջին զարգացումները. Թրամփը Էրդողանին խորհուրդ է տվել «սատանա» չդառնալ
- ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը օգնություն ցուցաբերել Սիրիային
- Արաբագետ. Սիրիայում իրավիճակը փոխվում է ժամերի տարբերությամբ
- Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը 3 հազար Է. Նաղդալյան
- Ղամիշլիում ականապատված մեքենան պայթել է
- Ղամիշլիում բողոքի ցույց է անց կացել՝ ընդդեմ թուրքական ներխուժման
- Ղամիշլիում 12-ամյա երեխա է զոհվել
- Թուրքիայի դարավոր կոմպլեքսները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան