Հայկական լավաշն աշխարհի 50 լավագույն հացատեսակների շարքում. CNN
Հայկական լավաշը հայտնվել է աշխարհի 50 լավագույն հացատեսակների ցանկում, համապատասխան հոդվածը լույս է տեսել ամերիկյան հեղինակավոր CNN պարբերականում:
Նկատենք, որ հոդվածում ներկայացված են աշխարհի 50 լավագույն հացի սորտերը: Այս ցուցակի մեջ երկրորդ տեղը գրավեց հայկական լավաշը:
«Երբ ձեր հայ սկեսուրը հարսանիքի ժամանակ՝ ձեռքին հաց, մոտենում ձեզ, մի զարմացեք: Նորապսակներին զարդ է լավաշն այստեղ: Այն խորհրդանշում է կյանքի առատությունն ու բարգավաճումը: Միգուցե դա է պատճառը, որ լավաշի պատրաստելու գործընթացը պահանջում է նաև հարազատների մասնակցություն»,- նշվում է հոդվածում։
Հեղինակը նաև պատմում է, որ այս ավանդական հացը թխելիս մի խումբ կանայք հավաքվում են, պատրաստում խմորը, մանրակրկիտ տեղավորում այն համապատասխան բարձի վրա, ամրացնում և ուժեղ հարվածում նախապես վառած թոնրի պատին, որտեղ բարձր ջերմաստիճանի տակ թխվում է լավաշը:
Հոդվածում հիշեցնում են, որ հացը այնպիսի կարևոր դեր է խաղում Հայաստանի մշակույթի մեջ, որ այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:
Ըստ CNN- ի ՝ 50 լավագույն հացի տեսակների ցանկում ներառված են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Աֆղանստանը, Բրազիլիան, Եգիպտոսը, Ավստրալիան, Բանգլադեշը, Կանադան, Չիլին, Չինաստանը, Եթովպիան և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին