Կապանում փլուզման հետևանքով 69-ամյա քաղաքացի է զոհվել
Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում տեղի ունեցած փլուզման հետևանքով 69-ամյա քաղաքացի է զոհվել։ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա Պ.-ի (ծնված 1950 թ.) դին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապանում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հարակից հրապարակումներ`
- Ցոլակյանը՝ Կապանում սողանքի հետևանքով բնակելի շինության փլուզման մասին
- Կապանում սողանքի հետևանքով փլուզվել է երկհարկանի բնակելի շինություն
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում