Աղասի Ենոքյան. Սրանից հետո զարմանալի չեն լինի նաև քաղաքական սպանությունները
«Այս պահին Հայաստանում տեղի է ունենում հանրային կարծիքի լուրջ մանիպուլացիա»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Նա մանրամասնեց, փոփոխությունը եղավ այն նպատակով, որ մարդիկ լավ ապրեն, հետո հայտարարվեց, որ լավ ապրելու համար պետք է երկրում արդարություն հաստատվի, հետո ասացին՝ արդարության համար Ռոբերտ Քոչարյանին պետք է նստացնեն, իսկ հետո էլ հայտարարեցին, թե Ռոբերտ Քոչարյանին նստացնելու համար Հրայր Թովմասյանը պետք է դուրս գա Սահմանդրական դատարանի նախագահի պաշտոնից։
«Էն ազգային, ողջ ուժերը, որ ժամանակին միտված էր հեղափոխությանը, հիմա միտված է Հրայր Թովմասյանի դեմ»,-նշեց նա՝ ընդգծելով, որ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը հատել է բոլոր գծերը։
Աղասի Ենոքյանի գնահատմամբ, բացահայտ կերպով ՍԴ նախագահի դեմ իրականացվող գործընթացի նպատակն է ստեղծել վախի մթնոլորտ։
«Հետաքրքիր է, որ հանրության մեջ էլ փորձ է արվում արթնացնել ստորին բնազդները։ 37 թվի այլ բաղադրիչներ ենք տեսնում, սկսում են մատնագրեր գրելը, ստուկաչներ են հայտնվում։ Սա ես կարծում եմ վատ է, արդարադատության այնպիսի կոպիտ ոտնահարում, որից հետո, թող ես չարաչար սխալվեմ, զարմանալի չեն լինի զանազան քաղաքական սպանությունները , մարտի 1-երը։ Ես կարծում եմ, որ իշխանությունն անցել է բարոյականության բոլոր սահմանները»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան
- Ռուբեն Մելիքյան. 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց
- Բայց ի՞նչ ստորագրեմ, որ ի՞նչ, իրենց արած գործն ի՞նչ է, բան չհասկացա. Հրայր Թովմասյանի հայր
- Վարոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին. Նման սահմաններ երբևէ հատված չեն եղել
- Մելիքյան. ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի թոշակառու հայրն ու դուստրերը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին