Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, չնայած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ ունեցած տարաձայնություններին ու բանավեճերին, պատրաստակամ է ստանձնելու նրա դուստրերի իրավունքների պաշտպանությունը։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու պահից մշտապես խնդիրներ, հակասություններ և բանավեճեր եմ ունեցել՝
- Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ (այդ թվում՝ փաստաբանների ցուցակը նախարարության կողմից վարելու նախաձեռնության հետ կապված (2013թ.)՝ ).
- Սահմանադրության փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ Հրայր Թովմասյանի հետ (ի թիվս այլ առաջարկների, առաջարկվել էր նաև ԲԴԽ անդամների կազմում մեծամասնություն սահմանել դատական իշխանության համար (2015թ.)՝ ).
- Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի հետ (այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանելու հարցով (2018թ.)՝ ):
Բայց վերոհիշյալ իրադարձությունները չեն խանգարել պահպանել մասնագիտական հավասարակշռությունը և հարգանքը Հրայր Թովմասյան իրավաբանի նկատմամբ:
Այն ինչ տեղի է ունենում այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների շուրջ, ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է:
Եթե մեր երկրում Սահմանադրական դատարանի նախագահն է անպաշտպան, ապա մենք յուրաքանչյուրս վտանգված ենք: Եթե գործադիր իշխանությունը թիրախավորի որևէ անձի, ապա նրան ոչինչ և ոչ ոք չի կարող պաշտպանել:
Քրեական հետապնդման գործողությունները հանրային անձանց նկատմամբ պետք է հասարակության համար լինեն հասկանալի, հիմնավորված և արդարացված:
Որպես փաստաբան պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի իրավունքների պաշտպանությունը:
Հ.Գ.
Գ Լ Ո Ւ Խ Ժ Է
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Ա. Արդարությունը գանգատվում է, երբ մարդիկ իրենց դատում են ոչ այնպես, ինչպես դատում էին ուրիշներին:
...
Գ. Կան մարդիկ, որ կամենում են արդար օրենքները ծառայեցնել իրենց կամքին: Սրանք անօրեններն ու կամապաշտներն են, ովքեր չեն հասկանում, որ օրենքը պիտի իշխի մարդու կամքի վրա և ոչ թե մարդու կամքը օրենքի: Որովհետև եթե մարդու կամքն օրենք լիներ, կլինեին այնքան օրենքներ, որքան մարդիկ:
ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ (18-19-րդ դդ.)»։
Հարակից հրապարակումներ`
- Աղասի Ենոքյան. Սրանից հետո զարմանալի չեն լինի նաև քաղաքական սպանությունները
- Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան
- Ռուբեն Մելիքյան. 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց
- Արարատ Միրզոյանի լիազորությունները դադարեցվել են նույն հիմքով, ինչ Թովմասյանի դեպքում է. Ռուբեն Մելիքյան
- Բայց ի՞նչ ստորագրեմ, որ ի՞նչ, իրենց արած գործն ի՞նչ է, բան չհասկացա. Հրայր Թովմասյանի հայր
- Վարոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին. Նման սահմաններ երբևէ հատված չեն եղել
- Մելիքյան. ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի թոշակառու հայրն ու դուստրերը
- Իրավաբան. Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործ հարուցելու հիմքեր չկան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին