Բարսելոնայում փակվել է Սագրադա Ֆամիլիա մայր տաճարը
Բարսելոնայում ցուցարարները շրջափակել են Սագրադա Ֆամիլիա տաճար տանող փողոցը, ինչը արդյունքում փակվել է նաև տաճարը։ Այդ մասին հայտնում է Gazeta-ն:
Նշվում է, որ Սագրադա Ֆամիլիայի մուտքը փակ է։ Տեղեկություններ կան, որ ներսում մարդիկ կան, սակայն նրանց թիվը չի ասվում։
Հիշեցնենք, որ օրերս Կատալոնիայի անկախության պաշտպան նախկին քաղաքական գործիչները դատապարտվեցին մինչև 13 տարվա ազատազարկման, որից հետո Բարսելոնայում սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաներ։
Նախօրեի գիշերը Բարսելոնայում ոստիկանությունը փորձել է կանխել բախումները Կատալոնիայի անկախության կողմնակիցների և ծայրահեղ աջերի միջև, ովքեր կողմ են Իսպանիայի թագավորության միասնությանը:
Երկու ցույցերն էլ սկսվել էին գրեթե միաժամանակ, որի վերածվել է բախման, անկարգությունների, այրվել են մեքենաներ ու աղբարկղեր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան