Բրիտանական խորհրդարանը կորոշի ԵՄ հետ Ջոնսոնի համաձայնագրի ապագան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վարչակազմը համաձայնության է հասել Բրեքզիթի հարցում ԵՄ հետ, սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք այս համաձայնությունը կհաստատի Մեծ Բրիտանիայի խորհրդարանը: Սահմնաված ժամկետն է հոկտեմբերի 31-ը:
ԵՄ անդամ երկրները զգուշավորությամբ դրական արձագանք տվեցին այս լուրին: Շվեդիայի նախագահ Սթեֆան Լոեֆվենը դրական է որակել այս զարգացումը, սակայն ընգծել, որ դեռևս ոչինչ պարզ չէ վերջնական: Լյուքսեմբուրգի վարչապետ Խավիեր Բեթելն էլ ընդգծել է, որ կողմերը հասել են համաձայնության, և այժմ ամեն ինչ կախված է Լոնդոնից:
ԵՄ խորհրդի ապագա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ իր հերթին նշել է, որ ուրախ է, համաձայնության կապակցությամբ, սակայն ափսոսանք է հայտնում, որ Մեծ Բրիտանիան լքում է դաշինքը:
«Հուսամ Լոնդոնում բոլորը գիտակցում են, որ համաձայնության առկայությունն ավելի լավ է, քան առանց համաձայնության Բրեքզիթը»,- ասել է նա:
Դեռևս պարզ չէ, թե ինչպես կքվեարկի այս համաձայնության շուրջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը: Այս շաբաթ նշանակված է խորհրդարանի արտահերթ նիստ, որին կքննարկվի ԵՄ հետ համաձայնությունը: Հիշեցնենք, որ նախկինում Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մի քանի անգամ դեմ է հանդես եկել Ջոնսոնին նախորդած վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած համաձայնության տարբերակներին: Այս պահին հայտնի է, որ Իռլանդական ժողովրդավարական յունիոնիստական կուսակցությունը դեմ է Ջոնսոնի առաջարկած համաձայնությանը:
Հայտնի է նաև, որ համաձայնությանը դեմ է քվերակելու հիմնական ընդդիմություն հանդիսացող Լեյբորիստական կուսակցությունը, որի առաջնորդ Ջերեմի Քորբին նախօրեին իր դժգոհություն է հայտնել համաձայնագրի կապակցությամբ: Նրա կուսակցությունը հակված է քվեարկելու նոր հանրաքվե անցկացնելու օգտին:
Սակայն ԵՄ խորհրդի գործող նախագահ Ժան-Կլոդ Յունկերն իր հերթին ընդգծել է, որ այս համաձայնագիրը վերջնական է և այս ուղղությամբ չի լինելու ժամկետների որևէ երկարարցում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին