Թուրքիան համաձայնել է Սիրիայում ժամանակավոր հրադադարի․ վերջին զարգացումները
Թուրքիան համաձայնել է Սիրիայում ժամանակավոր հրադադարի․ վերջին զարգացումները
Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունների մեկնարկի9-րդ օրն է։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական գործողությունները նպատակ ունեն քրդերի կողմից ղեկավարվող ուժերը հեռացնել սահմանային տարածքից և ստեղծել «անվտանգ գոտի», որտեղ կարող են վերադարձնել միլիոնավոր սիրիացի փախստականներ:
Անկարան համաձայնել է ժամանակավոր հրադադարի
Ահա Անկարան նախօրեին համաձայնվել է 5 օրով դադարեցնել իր գործողությունները Սիրիայում, որպեսզի քրդերը հնարավորություն ունենան դուրս գալ Թուրքիա-Սիրիա սահմանից:
Թուրքիայում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Անկարան պայմանավորվել են հրադադար հաստատել Սիրիայի հյուսիս-արևելքում։Այս հայտարարությունը եղավ երեկ Անկարայում Պենսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև 2 ժամ տևած բանակցություններից հետո:
Հրադադարը ժամանակ է տալիս քրդաբնակ ուժերին, որոնք Վաշինգտոնի հիմնական դաշնակիցն էին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, այսպես կոչված «անվտանգ գոտուց» դուրս գալու համար, որն Անկարան ցանկանում է հաստատել Սիրիայի ներսում:
ՄԱԿ-ի ղեկավարը ողջունում է Սիրիայում իրավիճակի թուլացմանն ուղղված ջանքերը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունների թուլացման և խաղաղ բնակչության պաշտպանության ջանքերը:
Կարճ հայտարարության մեջ ՄԱԿ-ը ասում է, որ «գլխավոր քարտուղարը գիտակցում է, որ Սիրիայում առկա ճգնաժամի արդյունավետ լուծման համար դեռ երկար ճանապարհ կա»:
Քրդական ուժերը պատրաստ են պահպանել հրադադարը
YPG- ի գլխավորած Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) հրամանատար Մազլում Աբդին քրդական լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենց ուժերը կհետևեն Անկարայի հրադադարի մասին համաձայնագրին:
Հրադադարի տարածվում է Սիրիա-Թուրքիա սահմանի Թել Աբյադ քաղաքից Ռաս ալ-Այն քաղաք, մոտ 100կմ։
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ հրադադարի համաձայնագրի հաջողության համար», - ասել է Աբդին՝ այն որակելով որպես «փորձարարական համաձայնագիր»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը գոհ է հրադադարի քայլից
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը հայտարարել է, որ նախօրեի հրադադարը «հիանալի բան կլինի, եթե դա տեղի ունենա»:
Թրամփը գոհ է հրադադարի ռեժիմի հաստատումից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնահատել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքի մասին իր «կոշտ սերը», որը ստիպեց Անկարային համաձայնել հնգօրյա զինադադարի հաստատմանը Սիրիայի հյուսիսում քրդերի հետ իր մարտերում:
Խոսելով Տեխասի Ֆորտ Ուորթ քաղաքում լրագրողների հետ, Թրամփն ասել է, որ քրդերը գոհ են այդ գործարքից:
Նա նաև գովեստի խոսքեր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ասելով. «Նա գժական առաջնորդ է: Նա ճիշտ արեց: Ես մեծ հարգանք ունեմ նախագահի նկատմամբ»:
Թուրքիան հաստատում է Սիրիայի գործողությունների դադարեցումը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է, որ Անկարան համաձայնել է ժամանակավորապես դադարեցնել իր հարձակումը Սիրիայի հյուսիս-արևելքում, որպեսզի քուրդ մարտիկներին հնարավորություն տա դուրս գալ տարածաշրջանից:
«ԱՄՆ-ն ընդունեց անվտանգության գոտու անհրաժեշտությունը` Թուրքիայի անվտանգության շահերը պաշտպանելու համար: Եվ մենք հասել ենք լիարժեք համաձայնության, որպեսզի թուրքական բանակը վերահսկի այս գոտին»,- ասել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուն նշել է, որ սա հրադադար չէ, հրադադարը կարող է լինել միայն երկու օրինական կողմերի միջև ու հավելել, որ քուրդ մարտիկները դուրս բերմամբ նրանք պետք է նաև վերադարձնեն իրենց ծանր զենքերն ու ոչնչացնել իրենց ամրությունները:
ԱՄՆ-ը կդադարեցնի պատժամիջոցները Թուրքիայի հրադադարի համաձայնագրից հետո
Մայք Պենսը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում հրադադարի հաստատման դեպքում Վաշինգտոնը այլևս պատժամիջոցներ չի կիրառի Թուրքիայի դեմ:
«Հրադարարի ռեժիմի իրականացման դեպքում ԱՄՆ-ը չի նախատեսի հետագա պատժամիջոցներ Թուրքիայի դեմ», - ասել է Պենսը Անկարայում բանակցություններից հետո:
Թրամփը նաև կվերացնի Թուրքիայի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները, երբ քուրդ զինյալները դուրս գան սահմանային տարածքից, և Անկարան վերջ կդնի ռազմական գործողություններին:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում Թուրքիայի գործողության վերջին զարգացումները. Թրամփը Էրդողանին խորհուրդ է տվել «սատանա» չդառնալ
- Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության վերջին զարգացումները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին