Լարիսա Ալավերդյան. Կարո՞ղ է պատահի սա անգրագետ հասարակության է
Որևէ անձի նկատմամբ հայհոյանք, որը գրվում է հրապարակավ ու տարածվում է, Հայաստանի հանդեպ արտահայտած հայհոյանք է: «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Եթե մենք որպես կիրթ հասարակություն ենք մեզ ընկալում, ես կարծում եմ, որ այսօրվանից ամեն մեկն իր ուժի չափ պետք է արտահայտվի դրա մասին, վերջ դնի այն երևույթին, որն ամբողջովին աղավաղում է հայության, Հայաստանի, հայկական հասարակության պատկերը»,- նշեց նա:
Լ. Ալավերդյանը դիմեց ԱԺ բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով օր, ժամ առաջ հրապարակայնորեն արտահայտվեն, վերջ դնել այդ երևույթնին:
«Ինչ վերաբերում «Իմ քայլը» խմբակցության անդամներին, հորդորում եմ չսպասել մինչև դա կանի առաջնորդը: Անպայման պետք է լինի ազատ, անկախ կարծիք արտահայտող անձ, մասնավորապես մարդու իրավունքների ոլորտում»,- նշեց իրավապաշտպանը:
Խոսելով արդար դատավարության մասին՝ Լ. Ալավերդյանն ասաց, որ նախկինում շատ են պայքարել դրա համար:
«Շատ հետաքրքիր է. առաջ գործ ունեինք մի իշխանության հետ, որն անընդհատ մերժում էր՝ այդպիսի բան չկա, մենք չենք արել այդ բանը, հիմա տեսնում ենք մեծ տարբերություն՝ դա արվում է հաճույքով, ցուցադրաբար, ի նշան և ի «դաստիարակում» հասարակության, արվում է հայտնի մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով, որպեսզի ազդեն հանրային գիտակցության վրա: Հանրային գիտակցությանն ուզում են բերել նրան, որ այս ամենը կարող է տեղի ունենալ, որովհետև հեղափոխական անհրաժեշտություն է կամ որևէ բան է: Համոզված եմ՝ եթե չկարողանանք դիմադրել այդ հաճույքով ոտնահարումներին ցանկացած իրավունքների, պետք է խոստովանենք, որ առաջին 30 տարիների ընթացքում մեր արածն ինքներս չենք կարողանում արժևորել և գնահատել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դատարանների հանդեպ զարգացումներին, Լ. Ալավերդյանն ասաց, որ ներպետական օրենքները լավը չեն, Սահմանադրությունն էլ այն չէ, սակայն կան միջազգային նորմեր, որոնց պետք է հետևել, պահպանել ու պաշտպանել:
«Եթե ապրում ենք այլ մոլորակի վրա և դրանք մեզ ընդունելի չեն, պետք է դուրս գալ Եվրոպայի խորհրդից, որևէ մեկը մեզ չի ստիպում»,- նշեց նա:
Լ. Ալավերդյանի խոսքով, կան ուղղակի ընդունված միջազգային իրավունքի այնպիսի նորմեր, որոնցով քիչ թե շատ քաղաքակիրթ պետությունները պետք է ղեկավարվեն:
«Այն մարդը չեմ, որ որևէ անգամ մտածել է, որ ապոկալիպտիկ ինչ-որ սցենարներ են լինելու: Չի անցնելու: Կարո՞ղ է պատահի սա անգրագետ հասարակության է, կարո՞ղ է պատահի չունենք փայլուն իրավաբանական համայնք»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին