Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի մասին խորհրդարանական լսումները մեկնարկել են
Ազգային ժողովում մեկնարկել են լսումներ՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով:
«Որքան էլ ֆունդամենտալ են ընտրակարգի հետ կապված փոփոխությունները, որոնց շուրջ կա բավական միասնական մոտեցում, մենք օր առաջ պետք է փորձենք բարելավել, էապես վերափոխել կուսակցությունների հետ կապված կարգավորումները, քանի որ այսօր իսկ ունենք քաղաքական դաշտ ձևավորելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու խնդիր, որը երկրարժամկետ խնդիր է, պահանջելու է տարիներ և որի հաջողությամբ է պայմանավորված լինելու նաև հաջորդ ընտրությունների ինչպիսին լինելը»,- լսումների մեկնարկին իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա լսումները հիմնականում նվիրված են լինելու իրենց նախորդ երկու ամիսների քննարկումների միջանկյալ արդյունքների քննարկմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ խնդիրներ են լուծվելու «Կուսակցությունների մասին» օրենքում, ԸՕ-ում փոփոխություններով
- «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով քննարկումը այդքան էլ չէր հետաքրքրել կուսակցականներին
- «Կուսակցությունների մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան