Թուրքիայում Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելվել է
Թուրքիայում հոկտեմբերի 18 և 19-ին Ստամբուլում Հրանտ Դինք հիմնադրամում կայանալիք «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովն արգելվել է: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Գիտաժողովը նախապես ծրագրված է եղել անցկացնել Կեսարիայում, սակայն Կեսարիայի նահանգապետարանի միջամտությամբ այն արգելվել էր: Այդ իսկ պատճառով Հրանտ Դինք հիմնադրամի գործադիր խորհուրդը որոշել էր գիտաժողովի կազմակերպումը տեղափոխել Ստամբուլ:
Երբ արդեն գիտաժողովի նախապատրաստական ողջ աշխատանքներն ավարտվել են և բոլոր բանախոսները թե Թուրքիայից և թե աշխարհի տարբեր կողմերից Ստամբուլ են եկել, հոկտեմբերի 17-ին, ժամը 17:08-ին Շիշլիի համայնքապետարանից գիտաժողովն արգելելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել հիմնադրամ:
Ծանուցման մեջ որևէ փատարկ չի նշվել, թե ինչու է գիտաժողովն արգելվում:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Դինքի սպանությունից ավելի քան 12 տարի անց 9 թուրքեր դատապարտվել են
- Թուրքիայում Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի դեմ 1-5 տարվա ազատազրկման պահանջով դատավարություն է սկսվել
- Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված կենտրոն
- Ստամբուլի դատախազությունը բողոքարկել է Դինքի գործով 2 մեղադրյալի ազատ արձակման վճիռը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին