ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով, որը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին:
Բանկի և Մուլտիկարտա ընկերության հետ համագործակցության սկիզբը դրվեց հոկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որ ընթացքում էլ երկու կողմի ղեկավարները համագործակցության համաձայնագիր ստորագրեցին։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Գ.Տելեգինը նշեց, որ իրենց հիմնական նպատակն է Բանկի քարտապաններին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավումն ու Հայաստանում քարտային շուկայի որակական աճը:
«Միանալով Մուլտիկարտա Պրոցեսինգային կենտրոնին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններն ավտոմատ կերպով հասանելիություն կստանան ռուսական շուկայում առկա քարտային ժամանակակից լուծումների ամբողջական փաթեթին, որը կապահովի նորարարական պրոդուկտների և ծառայությունների ներդրումը Հայաստանյան քարտային շուկայում և, մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկում: ՎՏԲ-Հայաստան Բանկի և Մուլտիկարտա ընկերության միջև համագործակցությունը կհանգեցնի Հայաստանում քարտային ոլորտի` նոր, առավել տեխնոլոգիական զանգացմանը»,- ասաց Տելեգինը։
«Մուլտիկարտա» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Կ. Ն.Սվիրիդենկոյի խոսքով՝ համագործակցության հիմնական նպատակն է Բանկին ապահովել ժամանակակից ծառայությունների և պրոդուկտների ամբողջական փաթեթ. «Ներառյալ գործարքների պրոցեսինգ, բանկոմատների և տերմինալների սպասարկում, ինտերնետային առևտրի խթանում, քարտային զեղծարարությունների դեմ պայքարի նոր լուծումների ներդնում, ինչը միասին վերցրած թույլ կտա ոչ միայն ակտիվորեն զարգանալ մրցակցային միջավայրում այլ նաև համապատասխանել վճարահաշվարկային ոլորտի համաշխարհային շուկայի ստանդարտների և տենդենցներին, ինչպես նաև ապահովել ՎՏԲ Խմբի պահանջներին բավարարող անվտանգության բարձր մակարդակ»։
Մուլտիկարտա ընկերությունը կիրառում է ռուսական և արտասահմանյան լավագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև իր կողմից ներդրված բացառիկ մշակումներ հետևյալ ուղղություններում`
• քարտերի թողարկման և սպասարկման ծրագրերի սպասարկում,
• հեռահար սարքերի համապարփակ ու տեխնոլոգիական սպասարկում (բանկոմատներ, վճարային տերմինալներ, POS-տերմինալներ և այլն):
Մուլտիկարտա ընկերությունն ապահովում է վճարհաշվարկային ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան անվտանգության բարձր մակարդակ: Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնի սպասարկման ներքո գտնվում են ավելի քան`
• 50 մլն. քարտ
• 25 հազ. բանկոմատ
• 250 հազ. POS-տերմինալ
• 6 հազ. ինտերնետային առևտրի գործակալ
• տարեկան 5 մլրդ. մշակված գործարք
Միանալով Մուլտիկարտա Պրոցեսինգային կենտրոնին` ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին կտրամադրի այնպիսի նոր տեխնոլոգիական ծառայություններ, ինչպիսիք են՝
• ինտերնետ առևտրի հնարավորություն,
• Visa Direct/Money Send – Հայաստանի և սփյուռքի ամենապահանջված ծառայություններից մեկը,
• ռուսական МИР քարտերի թողարկում և սպասարկում,
• դեբետային և վարկային քարտերի սահմանաչափերի ճկուն կառավարում,
• քարտերի դեբետային և վարկային մնացորդների նկատմամբ տարբեր սակագների օգտագործման հնարավորություն՝ մեկ քարտի շրջանակներում,
• միասնական բանկոմատների ցանց՝ ՎՏԲ խմբի դուստր բանկերի բոլոր քարտապանների համար,
• զերծարարությունների դեմ պայքարի ընդհանրական համակարգ՝ արհեստական բանականության հիման վրա գործող համակարգի օգնությամբ,
• մարքեթինգային արշավներ՝ հաճախորդների տարբեր սեգմենտների համար,
• քարտերի սպասարկման ծավալների ընդլայնում Հայաստանի մարզերում` IOS և Android պլատֆորմների վրա հասանելի սարքերի գործարկման շնորհիվ` շարժական POS-տերմինալների միջոցով,
• հաճախորդների ծանուցումներ Viber հավելվածի միջոցով:
Հարկ է նաև նշել ոչ ֆինանսական, սակայն մեծ պահանջարկ վայելող ծառայությունների շարքը, որը ևս ՎՏԲ-Հայաստան Բանկը կապահովի իր հաճախորդների համար.
• միացում տեղական` Արմենիան Քարտ Պրոցեսինգային կենտրոնին,
• թոքենավորում – սմարթֆոնի կիրառում ապրանքների և ծառայությունների վճարման համար,
• կիբերանվտանգության միջազգային մակարդակ,
• համակարգի անխափանության բարձր 99.99% մակարդակ,
• բանկոմատների ցանցի ֆինանսական և տեխնիկական մոնիտորինգ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը քարտային բիզնեսի հիմնական ցուցանիշներով 1-ին տեղում է Հայաստանում `
• բանկոմատների քանակ` 184,
• քարտերի քանակը՝ 380 000,
• աշխատավարձային քարտեր՝ 92,000,
• կենսաթոշակային քարտեր`100,000
• թողարկված քարտերով ընդհանուր շրջանառություն,
• էկվայրինգային շրջանառություն:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է ՀՀ բանկային համակարգում բանկոմատների քանակով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց Mastercard-ի հետ համատեղ #անկանխիկմարաթոն ակցիայի եզրափակիչ՝ 3-րդ փուլի արդյունքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդունել է Ուզբեկստանի Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությանը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard քարտերի համար գործարկել է Premium upgrade ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Armenian Assembly» ՀԿ-ն հուշագիր են ստորագրել բազմարժութային վիրտուալ քարտերի նախագծի մեկնարկի վերաբերյալ
- ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներում արդեն հայտարարվել են առաջին հաղթողները
- Moody's գործակալությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկանիշ բարելավել է մինչև B1
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել իր նոր Video Banking ծառայությունը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար մեկնարկում է «Բիզնեսին ընդառաջ» ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան