ԱԱԾ-ում Թովմասյանի աղջիկներից հետաքրքրվել են սեփականության իրավունքով պատկանող գույքից
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ու երկու դուստրն այսօր հրավիրվել էին ԱԱԾ բացատրության տալու: Այս մասին ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Հայկ Սարգսյանը:
«Աղջիկների բացատրության բովանդակությունից մենք հասկացանք, որ հարցերը հիմնականում վերաբերում էին նրանց սեփականության իրավունքով պատկանող գույքերին, որոնք, ըստ էության շատ չեն»,- ասաց պաշտպանը:
Նրա ներկայացմամբ, ավագ աղջկա դեպքում համապատասխան գույքը Կենտրոն վարչական շրջանում ավտոտնակն է, որը 2016 թ. նվիրատվությամբ ստացել է մորաքրոջ աղջկանից, իսկ կրտսեր աղջկա միակ գույքը 2014 թ. արտադրության «Նիսսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենան է, որ 2016 թ. կրկին ստացել է մորաքրոջ աղջկանից որպես նվեր:
«Ընդ որում, նվեր ստանալու պատճառն այն է, որ մորաքրոջ աղջիկը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ և որոշել է իր սեփականության իրավունքով պատկանող գույքը նվիրել երկու քույրերին»,- ասաց Հ. Սարգսյանը:
Նաև նշեց, որ որոշակի հարց եղել է կարճ ժամանակահատվածում ավագ դստերը պատկանող «Նիսսան Պատրոլ» մեքենայի վերաբերյալ, որը վերջինս Ապրիլյան պատերազմի ընթացքում կամ հաջորդող օրերին նվիրաբերել է Արցախի պաշտպանության բանակին:
Պաշտպանն ասաց, որ Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված հորը՝ Վարդան Թովմասյանին ու աղջիկներին որևէ հարց չի տրվել:
Նրանց մյուս պաշտպանը Ամրամ Մակինյանը նշեց, որ Հ. Թովմասյանի հորը հարցրել են նրա բնակարանի տանիքի հետ կապված՝ երբ են վերանորոգել, ինչ միջոցներով:
«Պարզաբանում է տրվել, թե ինչպես է վերանորոգվել՝ Վարդան Թովմասյանի միջոցներով հարևանների, ընկերների, շինարարների օգնությամբ 2007 թվականին»,- ասաց պաշտպանը:
Նա նաև նշեց, որ Վարդան Թովմասյանի ինքնազգացողությունը ԱԱԾ-ում չի վատացել. «Երբ լրագրողը հարց ուղղեց պարոն Թովմասյանին, ես պատասխանեցի, որ ինքնազգացողությունը լավ չէ, այլ ոչ թե վատացել է ԱԱԾ-ում: Թյուրըմբռնում է եղել լրագրողի կողմից»:
Հարցին, թե կրկին նրանց կհրավիրե՞ն ԱԱԾ, պաշտպաններն ասացին, որ որևէ բան հայտնի չէ:
«Քրեական վարույթի վաղ փուլ է, ինչն ինքնին ենթադրում է, որ եթե վարույթն առաջ գնա, կկանչվեն նաև հարցաքննության»,- ասաց Ա. Մակինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի դուստրը տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրեն հրավիրել ԱԱԾ
- Զարուհի Փոստանջյան. Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում
- Հրայր Թովմասյանի հոր պաշտպան. Հնչեցված հարցերը տարակուսելի էին
- Ռուբեն Մելիքյան. Խայտառակություն է
- ԱԱԾ. Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից
- ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին
- Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել
- Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը
- Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան
- Արարատ Միրզոյանի լիազորությունները դադարեցվել են նույն հիմքով, ինչ Թովմասյանի դեպքում է. Ռուբեն Մելիքյան
- Բայց ի՞նչ ստորագրեմ, որ ի՞նչ, իրենց արած գործն ի՞նչ է, բան չհասկացա. Հրայր Թովմասյանի հայր
- Վարոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին. Նման սահմաններ երբևէ հատված չեն եղել
- ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը
- Մելիքյան. ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի թոշակառու հայրն ու դուստրերը
- Իրավաբան. Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործ հարուցելու հիմքեր չկան
- Հրայր Թովմասյան. Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ
- Ռուբեն Մելիքյան. Հրայր Թովմասյանի սանիկի կալանավորումը պայմանավորած է քաղաքական դրդապատճառով
- Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա նոր հոգեբանական ճնշում գործադրելու փորձ. Մելիքյան