Լիլիթ Գալստյան. Պարզապես մարդկային չէ մտնել ընտանիքի դաշտ
Ազգային անվտանգության ծառայությունը պետականության տեսանկյունից մեծ հարգանքի է արժանի, այդտեղ աշխատող մարդիկ կարևոր գործառույթ են իրականացնում պետության համար: ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«Ցավոք սրտի այսօր այստեղ ենք, որովհետև երեկ եղավ մի փաստ, որն, իմ պատկերացմամբ, ոչ միայն իրավական, նաև բարոյական կարմիր գծերի տրորում էր: Չէի ուզի, որ ինչ-ինչ պատճառներով որևէ սխալ գործողությունների համար հենց ԱԱԾ-ի՝ որպես կառուցի հեղինակությունը նվազեր: Պետական ինստիտուտ է, պետք է հարգենք մեր պետական ինստիտուտներն անկախ քաղաքական և այլ հայացքներից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ հարցաքննության են կանչվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը:
ԱԱԾ շենքի դիմաց է նաև ՀՅԴ-ական գործիչ Լիլիթ Գալստյանը: Նրա խոսքով, այս ամբողջ գործընթացն, ինչի մեջ հայտնվել է Սահմանադրական դատարանն ու հատկապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի դեմ, հիշեցնում է 1937 թվականը, որովհետև սա 1937 թվականի գործիքակազմից օգտված մեթոդաբանություն է:
«Սա պարզապես քաղաքական ճնշում է, այլևս վերածվել է մարդկային ճնշումի: Ուղղակի աներևակայելի է, թե ինչ կարմիր գծեր են հատվում: Հրայր Թովմասյանից ՍԴ նախագահի պաշտոնը կորզելու ճանապարհին որևէ կարմիր գիծ հատելու բարոյական զսպանակները չունեն: Պարզապես մարդկային չէ մտնել ընտանիքի դաշտ, մարդկային, բարոյական որևէ գնահատականի չի դիմանում: Չի կարելի ընտանիքի անդամներին ճնշումների ճանապարհով պատանդ դարձնել՝ ճնշելու հորը՝ Սահմանադրական դատարանը ներկայացնող նախագահին: Պարզպաես անընդունելի է: Մենք մտնում ենք մի քաղաքական մշակույթի մեջ, որը խստորեն վտանգում է Հայաստանի ապագան և ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի։ Սա կապ չունի սիրո, թավիշի, հանդուրժողականության լոզունգների հետ»,- ասաց Լ. Գալստյանը:
Նրա կարծիքով, իշխանությունը սեփական վարկանիշի, բարոյականության մասին մտածելով, պետք է զերծ մնա այդ քայլերից: ՀՅԴ-ական գործչի խոսքով, դատարանների նկատմամբ ճնշումները բնական են դարձել, ցանկալի վճիռներ կորզելու գործիքներ են:
«Սահմանադրական դատարանի և դատական իշխանության նկատմամբ ճնշումները պարզապես ակնհայտ են և դրանք ուղղված են քաղաքական մենատիրության»,- ընդգծեց Լիլիթ Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Խայտառակություն է
- ԱԱԾ. Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից
- ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին
- Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները
- Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը
- Լարիսա Ալավերդյան. Կարո՞ղ է պատահի սա անգրագետ հասարակության է
- Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան
- Ռուբեն Մելիքյան. 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց
- Բայց ի՞նչ ստորագրեմ, որ ի՞նչ, իրենց արած գործն ի՞նչ է, բան չհասկացա. Հրայր Թովմասյանի հայր
- Վարոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին. Նման սահմաններ երբևէ հատված չեն եղել
- Մելիքյան. ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի թոշակառու հայրն ու դուստրերը
- Իրավաբան. Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործ հարուցելու հիմքեր չկան