Ռուբեն Մելիքյան. 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է՝ այսօր ժամը 14:30-ին լինելու է Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց։
«Իրավական ու բարոյական կարմիր գծերը չպետք է տրորվեն։ Հուսով եմ՝ նույն ժամին նույն տեղում կլինեն գործընկեր իրավապաշտպաններ, իրավական մշակույթի ազատ անկմամբ մտահոգ իրավաբաններ և այլ քաղաքացիներ»,-գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի թոշակառու հոր տուն, հարցեր են տվել նրա տան տանիքի վերանորոգումից։
ԱԱԾ են հրավիրվել նաև Թովմասյանի դուստրերը։ Երեկ շատ իրավապաշտպաններ, փաստաբաններ հայտարարեցին, որ սահմանները հատվել են, կարմիր գծերը տրորվել, պետք է այս ամենի մասին բարձրաձայնել ու պայքարել դրա դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Բայց ի՞նչ ստորագրեմ, որ ի՞նչ, իրենց արած գործն ի՞նչ է, բան չհասկացա. Հրայր Թովմասյանի հայր
- Վարոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին. Նման սահմաններ երբևէ հատված չեն եղել
- Մելիքյան. ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի թոշակառու հայրն ու դուստրերը
- Իրավաբան. Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործ հարուցելու հիմքեր չկան
- Ռուբեն Մելիքյան. Հրայր Թովմասյանի սանիկի կալանավորումը պայմանավորած է քաղաքական դրդապատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան