Ավանում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել
Ավան վարչական շրջանում բնակելի շենքերի բակում երեկ հնչած կրակոցների փաստով հարուցվել է քրեական գործ։ Բարեբախտաբար տուժած մարդիկ չկան, կրակոցների հետևանքով վնասվել են բակում կայացած մեքենաներ։
«Կրակոցների դեպքով 258-ի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների դեպքին մասնակից անձնաց շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատակացնելու և քրեաիրավական գնահատական ալու վերաբերյալ»,-Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ այդ հոդվածը սահմանում է՝ Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով: