Զարուհի Փոստանջյան. Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում` պայմանավորված իր պաշտոնական դիրքով, դատավորի լիազորություններով: ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ այօր ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերը, շենքի դիամց են հավաքված իրավապաշտպաններ, փաստաբաններ:
«Այդ հատուկ վերաբերմունքը մենք տեսանք մի քանի դրվագներով` մի օր կոչ էին անում դատարանները շրջափակել, մի օր նախագծով էին հանդես գալիս` կաշառել դատավորներին, որպեսզի իրենք իրենց լիազորություններից հրաժարվեին: Քանի որ այդ ձևերը չեն ունեցել ազդեցություն, անցել են ընտանքի անդամների նկատմամբ ճնշումներ բանեցնելուն, և այդ ճնշման բանեցումը տեսնում ենք այսօր այս հարցաքննությունների տեսքով, երբ ԱԱԾ են հրավիրում Հրայր Թովմասյանի տարեց հիվանդ հորը և երեխաներին: Ի վերջո՝ ինչ կապ ունի ԱԱԾ-ն այս հետապնդումների հետ: Մենք նորից ականատես եղանք ԿԳԲ-ԱԱԾ բանաձևին. փաստորեն` ոչինչ չի փոխվել»,- ասաց նա:
Զ. Փոստանջյանի խոսքով, «Նիկոլի թվի բռնապետության օրոք» արձանագրում են, որ քաղաքական հաղորդում է փակվում, պետական պաշտոնատար անձ հանդիսացող, դատավոր անձն իր կամակատարությունը չկատարելու համար ենթարկվում է բռնաճնշումների ընտանքի անդամների միջոցով:
«Մենք չպետք է սա այլևս տեսնեինք: Բոլորն օրենքի առջև պետք է լինեն հավասար, իրավունքի գերակայության սկզբունքը պետք է հարգեն բոլորը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը՝ անկախ նրանից սիրում է այս անձին կամ չի սիրում, ժողովուրդն այս կամ այն անձի նկատմամբ ինչ վերաբերմունք ունի: Հին Ազգային ժողովն ընտրել է Գլխավոր դատախազին, նաև Հրայր Թովմասյանին: Հիմա նա լեգիտիմ է, մյուսը՝ ոչ: Եթե Նիկոլ Փաշինյանը Արթուր Դավթյանին ճանաչում է որպես լեգիտիմ, պարտավոր է նաև Հրայր Թովմասյանին էլ ճանաչել լեգիտիմ»,- ասաց Զ. Փոստանջյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի հոր պաշտպան. Հնչեցված հարցերը տարակուսելի էին
- Ռուբեն Մելիքյան. Խայտառակություն է
- ԱԱԾ. Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից
- ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին
- Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը
- Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան
- Ռուբեն Մելիքյան. 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց
- Արարատ Միրզոյանի լիազորությունները դադարեցվել են նույն հիմքով, ինչ Թովմասյանի դեպքում է. Ռուբեն Մելիքյան
- Բայց ի՞նչ ստորագրեմ, որ ի՞նչ, իրենց արած գործն ի՞նչ է, բան չհասկացա. Հրայր Թովմասյանի հայր
- Վարոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին. Նման սահմաններ երբևէ հատված չեն եղել
- ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը
- Մելիքյան. ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի թոշակառու հայրն ու դուստրերը
- Իրավաբան. Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործ հարուցելու հիմքեր չկան
- Հրայր Թովմասյան. Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան