Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության
Թուրքիան վերսկսել է գրոհները Սիրիայի հյուսիս-արևելքում՝ չնայած նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսի հետ բանակցություններից հետո համաձայնության, որով նախատեսվում էր ժամանակավորապես հրադադար հաստատել՝ թույլ տալով քրդերին հեռանալ տարածքներից։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնում են միջազգային ԶՄԼ-ները։
Նշվում է, որ հարձակման է ենթարկվել Ռաս ալ-Այն քաղաքը։
Ըստ տեղեկությունների, քաղաքում կրակոցներ են հնչել, և հրետակոծությունից ծուխը տեսանելի է եղել մի քանի տեղերով։
Անկարան դեռ չի մեկնաբանել հայտարարությունները: