Թրամփի պատմագիտությունը՝ Իտալիան ու ԱՄՆ-ը կապված են դեռևս Հին Հռոմի ժամանակներից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հոկտեմբերի 16-ին ընդունել էր Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իտալիան կապված են մշակութային և քաղաքական համատեղ ժառանգությամբ, որոնք հետ են գնում հազարավոր տարիներ մինչև Հին Հռոմ: Թրամփի այս հայտարարությունը դարձել է համացանցի հիթ։
«Դարերի ընթացքում իտալացի ժողովուրդը օրհնել է մեր քաղաքակրթությունը արվեստի, գիտության, փիլիսոփայության, ճարտարապետության և երաժշտության հոյակապ գործերով: Երկուշաբթի մենք հարգանքի տուրք մատուցեցինք իտալացի հետախույզին, ով իրականացրեց բացահայտման ճանապարհորդություն դեպի Նոր աշխարհ՝ մի ջենտլմեն, որը հայտնի է որպես Քրիստափոր Կոլումբոս: Եվ ինձ համար այն միշտ կկոչվի «Կոլումբոսի օր»: Որոշ մարդկանց դա դուր չի գալիս, բայց ես սիրում եմ>,-ասել էր Թրամփը։
Թրամփի հայտարարությունից հետո #AncientRome (Հին Հռոմ) հեշթեգը գրավել էր թվիթերը։
Բազմաթիվ պատմաբաններ ու օգտատերեր թվիթերում ծաղրում են Թրամփին ու գրում, որ պատմությունից սարսափելի գիտելիքներ ունեցողն էլ գիտի, որ Հռոմեական Կայսրույունը փլուզվել է 476թ․-ին՝ 1300 տարի առաջ, երբ կհիմնադրվեր Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Համացանցի հիթ է դարձել նաև Մատարելայի թարգմանչի հայացքը, որը չի կարողանում հավատալ լսածներին։
So sorry #Italia #ItalianTranslator for our idiot. And no, America hasn’t been Italy’s ally since #AncientRome! #trumppresser #ImpeachThePres pic.twitter.com/5oQbCR6HyF
— BCarrz (@bcarrz) October 16, 2019
Italian President Mottarella’s Italian / English translator looked truly stunned today as President Trump claimed U.S. and Italy have been allies since #AncientRome. Italian President’s speech was gracious and inspirational. #SergioMattarella pic.twitter.com/cm9MesPn2k
— DNN World News (@DNNWorldNews) October 16, 2019
President @realDonaldTrump just wrapped up a joint press conference with President Mattarella of Italy.
“The United States and Italy are bound together by a shared cultural and political heritage dating back thousands of years to Ancient Rome."
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան