Հալեպի հոսպիտալի պետ. Դժվար իրավիճակում հայերը կանգնեցին մեր կողքին
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ Հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի Զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ են փոխանցվել։
Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել հայ բժիշկներին՝ ոչ միայն տրամադրված բժշկական պարագաների, այլ նաև Հայկական ծերանոցում, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ բժշկական հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:
Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիի խոսքով՝ հայաստանցի և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում պատերազմի հետևանքով տուժածներին օգնելու համար։
«Մեր հայ գործընկերները մարդասիրությամբ, մարդկայնությամբ և պրոֆեսիոնալ կերպով ամեն օր օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Ազգովի գնահատում ենք այս կարևոր քայլը, որ մեզ համար դժվար իրավիճակում հայերը կանգնեցին մեր կողքին»,-ասել էնա։
Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին, ինչպես նաև առողջապահական մարմիններին՝ մշտական աջակցության համար
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան համաձայնել է Սիրիայում ժամանակավոր հրադադարի․ վերջին զարգացումները
- Սիրիայի հյուսիսում ավելի քան 300․000 մարդ Թուրքիայի հարձակման հետևանքով լքել է իր տունը
- Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան»
- Սոցհարցման մասնակից թուրքերի 76%-ը ողջունում է Թուրքիայի ռազմական օպերացիան Սիրիայում
- Հայ սակրավորները Հալեպում երկու ականադաշտ ամբողջությամբ ականազերծել են
- Սիրիայում հայ մասնագետները մոտ 2 ամսում ականազերծել են 28063 քմ տարածք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան