Հրայր Թովմասյանի հոր պաշտպան. Հնչեցված հարցերը տարակուսելի էին
Բացատրություն վերցնելու ընթացքը նորմալ է անցել, սակայն այն հարցերը, որոնք հնչեցվում էին, առնվազն այս պահին տարակուսելի են: ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը: Նա նշեց, որ Վ. Թովմասյանին չէին կանչել հարցաքննության, այլ քրեական գործի հարուցման նախնապատրաստական փուլն է:
«Պարոն Թովմասյանին հարցեր են ուղղել, թե իր բնակարանի տանիքը երբ է վերանորոգվել: Այդ հարցերը երեկ էլ էին տվել, այսօր գրավոր պարզաբանումներ տրվեցին»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ քննիչներն այցելել էին Հ. Թովմասյանի հայրական տուն, հարցեր տվել բնակարանի տանիքի կառուցման հետ կապված:
Ամրամ Մակինյանի խոսքով, բոլորին է ակնհայտ, թե այս գործողություններն ինչ նպատակով են կատարվում:
«Հանրությունը տեղյակ է, որ մեկ տարի շարունակ օրենսդիր և գործադիր իշխանությունները միջոցներ են ձեռնարկում Սահմանադրական դատարանի դատավորների, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները ցանկացած գնով կասեցնելու ուղղությամբ: Մենք գտնում ենք, որ այս նյութերի նախապատրաստումը, նաև երեկ հրապարակումներ եղան, որ հարուցվել է քրգործ՝ ՀՔԾ-ի կողմից իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ, դրանք ուղղված են բացառապես Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր լիազորությունները կասեցնելուն, նաև ընդհանուր ճնշում է ՍԴ դատավորների նկատմամբ: Շատ ակնհայտ է կատարվելիքը»,-ասաց նա:
Ա. Մակինյանը նշեց, որ Վարդան Թովմասյանը Հրայր Թովմասյանի ընտանիքի միակ անդամը չէ, որ կանչվել է ԱԱԾ, կանչվել են նաև նրա դուստրերը:
«Մենք մեր զարմանքն ենք արտահայտում, որ գործադիրը ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում, նաև մարդկանց ընտանիքիներ մտնելով, մեզ համար շատ անհասկանալի քրեական հետապնդման ուղղված գործողություններ սկսելով ընտանիք անդամների նկատմամբ: Սա ճնշում է ընտանիքի անդամների նկատմամբ »,-ասաց պաշտպանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից
- ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին
- Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը
- Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան
- Արարատ Միրզոյանի լիազորությունները դադարեցվել են նույն հիմքով, ինչ Թովմասյանի դեպքում է. Ռուբեն Մելիքյան
- Բայց ի՞նչ ստորագրեմ, որ ի՞նչ, իրենց արած գործն ի՞նչ է, բան չհասկացա. Հրայր Թովմասյանի հայր
- Վարոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին. Նման սահմաններ երբևէ հատված չեն եղել
- ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը
- Մելիքյան. ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի թոշակառու հայրն ու դուստրերը
- Իրավաբան. Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործ հարուցելու հիմքեր չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան