Ռուբեն Մելիքյան. Խայտառակություն է
«ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ավարտից հետո ներկա իրավաբանները, փաստաբանները, իրավապաշտպանները գնացին Ազգային անվտանգության ծառայության շենք:
«Այստեղ փորձելու ենք մեր անհամաձայնությունը հայտնել այս իրավիճակի հետ կապված»,- լրագրողներին ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի թոշակառու հոր տուն, հարցեր են տվել նրա տան տանիքի վերանորոգումից։ Այսօր նա և Հրայր Թովմասյանի դուստրերը հրավիրվել են ԱԱԾ:
Ռ. ՄԵլիքյանի խոսքով, կարդացել է, որ Հ. Թովմասյանի հոր ինքնազգացողությունը վատացել է:
«Խայտառակություն է: Քիչ են լինում դեպքերը, երբ նորմալ, իրավաչափ գործողություն է կատարավում և մարդու ինքնազգացողությունը վատանում է: Չեմ կարող հստակ հետևություն անել, բայց ունեմ ենթադրություն, որ այս ամենը պայմանավորված է այն մարդկանց վարքագծով, որ այդ պահին եղել են ներսում»,- ասաց իրավապաշտպանը:
Նա նաև նշեց, որ վստահ չէ, որ ԱԱԾ-ն տանիք ստուգելու գործառույթ ունի:
«Ես այդպես էլ չհականա, թե դա ինչ պատմություն է: Մարդիկ փոխելու են իրենց վերաբերմունքը ԱԱԾ նկատմամբ: Ցավալի է, վատ է, հույս ունեմ, որ ինչ-որ կերպ չեմ կարողանում պատկերացնել ԱԱԾ հեղինակությանը հասցված վնասը հնարավոր կլինի վերականգնել»,- ասաց Ռ. Մելիքյանը:
Ինչ վերաբերում ՍԴ նախագահ Հրայր Թովմայանի նկատմամբ ՀՔԾ կողմից քրեական գործի հարուցմանը՝ նա նշեց, որ սա ևս մեկ ապացուց է այն բանի, որ քաղաքական հետապանդում է, այն փաստերը, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործը, իրավունքից շատ հեռու են:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից
- ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին
- Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը
- Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան
- Ռուբեն Մելիքյան. 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց
- Արարատ Միրզոյանի լիազորությունները դադարեցվել են նույն հիմքով, ինչ Թովմասյանի դեպքում է. Ռուբեն Մելիքյան
- Բայց ի՞նչ ստորագրեմ, որ ի՞նչ, իրենց արած գործն ի՞նչ է, բան չհասկացա. Հրայր Թովմասյանի հայր
- Վարոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին. Նման սահմաններ երբևէ հատված չեն եղել
- ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը
- Մելիքյան. ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի թոշակառու հայրն ու դուստրերը
- Իրավաբան. Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործ հարուցելու հիմքեր չկան
- ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը մանրամասներ ներկայացրեց ոստիկանի սպանությունից
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում