
«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ Ազատության հրապարակում ընթանում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ararat Challenge-ը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակի շնորհման արարողության ժամանակ մեծարվում են մերօրյա հերոսները, որոնք բացառիկ ազդեցություն են ունեցել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքը փրկելու և մարդասիրական գաղափարներն առաջ մղելու գործում: 2019թ. «Ավրորայի» հերոսներից մեկն էլ այդ երեկոյի ընթացքում կդառնա մրցանակի դափնեկիր` 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգևի միջոցով շարունակելով մարդասիրության շղթան և աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին