Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան
Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում կայացրեց՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը: Տեսչության նախկին ղեկավարը «Լիդիան»-ին հորդորել էլ ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողությունից, քանի որ տարածքում Կարմիր գրքում գրանցված տեսակներ կան:Դատարանն այս հանգամանքերի վրա ուշադրություն չդարձրեց: Այս հարցում «Լիդիան»-ը հաղթանակ տոնեց, արդյո՞ք ունի հնարավորություն միջազգային արբրիտաժային դատարանում ևս հաղթելու: Միջազգային բնապահպանական կառույցի ներկայացուցիչ, մասնավորապես WWF Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել panorama.am-ին։
«Խորհրդակցել եմ մեր ղեկավարության հետ, ներկայացրել եմ խնդիրը: Պարզ է, որ նման ընկերությունները լոբբինգով և գումարներով կարողանում են ուժեղ լինել և ազդեցություն ունենալ դատարանների վրա: Բայց, եթե տեղի բնակիչները դեմ են, ցանկացած արբրիտաժ չի կարող հօգուտ ընկերության որոշում կայացնել ՝ հաշվի չառնելով տեղացիների կարծիքը: Միջազգային փորձը նկատի առնելով, կարող ենք ասել, որ դա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Ջերմուկում լսումներ չեն եղել, բնակիչների կարծիքը հաշվի չեն առնվել, նրանք նույնիսկ ճանապարհ են փակել, էլ ո՞նց կարող են արտահայտել իրենց բողոքը: Նույն ջերմուկցիները կարող են դիմել ՄԻԵԴ և ավելի շատ գումար պահանջել: Այս հարցում ես համոզված եմ, որ ոչ մի արբրիտաժ չի կարող բավարարել «Լիդիան»-ին»,-նշեց նա:
panorama.am. -Պարոն Մանվելյան, բացի մարդու իրավունքների խախտումից, կենսաբազմազանության մասով միջազգային կոնվենցիաների խախտումներ կա՞ն:
Կարեն Մանվելյան.- Բավականին շատ խախտումներ կան՝ և ՀՀ օրենքներ, և միջազգային կոնվենցիաներ են խախտվել: Ամուլսարի տարածքում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված 25 տեսակից ավելի տեսակներ կան: Երկու տեսակն էլ ՝ Ոզնաթուփ մեխակը և Ապոլլո տեսակի թիթեռը, ինչպես գիտեք հայտնաբերվեցին մասնագետների կողմից: Սակայն իրենք հերքեցին, որ դրանք կարմիրգրքյան տեսակները են:
Այնինչ, մեր մասնագետները, ովքեր երկար տարիների փորձ ունեն ապացուցեին , որ դրանք հենց այդ տեսակներն են , որոնց մասին նշեցինք: Հասկանալի է, որ այն փորձագետներն ,ովքեր աշխատում են կամ ներգրավված են Լիդիանի գործում, պետք է ասեին, որ տարածքում չկան Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Կարող եմ վստահաբար մի բան ասել, որ մեր երկրում տասը հազար հա-ի վրա անհնարին է գոնե մեկ կարմիր գրքյան տեսակ չլինի:
panorama.am. -Ենթադրենք , արբրիտաժային դատարանը որոշում կայացրեց հօգուտ ջերմուկցիների, արդյո՞ք Հայաստանի վարկանիշը չի ընկնի և չենք կորցնի վստահությունը ՝ միջազգային ներդրողների շրջանում:
Կարեն Մանվելյան.-Եթե Հայաստանն ուզում է «կանաչ» ուղով գնալ, ապա վարկանիշն ավելի կբարձրանա: Ամբողջ աշխարհն է այսօր որդեգրել «sustainable development goals» ճանապարհը, այնսինքն՝ կանաչ և կայուն զարգացման ուղին: Արդյունքում ՝ և տնտեսությունը կզարգանա, և շրջակա միջավայրը կպահպանվի: Ես կասեի ճիշտ հակառակը տեղի կունենա, Հայաստանի վարկանիշը միջազգային հանրության շրջանում էականորեն կբարձրանա, եթե ընտրի էկո քաղաքականություն, այլ ոչ թե քանդող քաղաքականություն:
panorama.am. -Այսինքն՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժի՞ Ամուլսարի ծրագիրը:
Կարեն Մանվելյան. - Իհարկե, միանշանակ, թե մեր Կառավարության և թե մեր երկրի: Ես չեմ հավատում, որ ասում են ներդրողներ չեն գա: Ներդրողը այսպես,թե այնպես կներդնի, իսկ վարկանիշը միանշանակ կբարձրանա: Պետք է ընդգծեմ, որ միայն Ամուլսարը չէ հարցը: Մյուս մետաղական հանքավայրերին էլ է խոսքը վերաբերում:
Գնալով պետք է նվազեցնել նաև նրանց գործունեությունը: Այսօր նրանք աշխատում են , աշխատատեղեր են ապահովում, հասկանալի է, բայց հետագայում պետք է քայլեր ձեռնարկենք, քիչ-քիչ փակելու ուղղությամբ: Մեր ուղին հանքարդյունաբերությունը չպետք է լինի, մեր ուղին գյուղատնտեսությունն է, IT ոլորտն ու գիտությունը:
panorama.am. - Քաղաքակրթությունն ու էկոլոգիան կարող են նույն ճանապարհով ընթանալ, այսինքն՝ մեկը մյուսին չեն խանգարում, ինչպես ԱՄՆ-ում ակնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարեն Մանվելյան. - Տեսեք, այդ խնդիրը բոլոր երկրներում կան, ենթակառուցվածքներ են զարգանում, շենքեր են կառուցվում, սակայն զարգացած երկրներում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը հասցվում է մինիմալի: Եթե շենք է կառուցվում, ապա մեկ այլ վայրում պարտադիր հիմնվում է կանաչ գոտի:
Օրինակ՝ Գերմանիայում , Բեռլինն ամենամաքուր քաղաքն է ՝ օդի մաքրությամբ, քայլելիս թվում է,թե անտառի միջով ես քայլում՝ շատ այգիներ ու կանաչ տարածքներ կան, մարդիկ նախընտրում են հեծանվով երթևեկել: Ինչ է այնտեղ շենքներ չե՞ն կառուցվում: Կառուցվում են, բայց զուգահեռ հիմնում են նաև կանաչ տարածքներ: Զարգանում է քաղաքակրթությունն ու պահպանվում շրջակա միջավայրը:
Պարզապես այստեղ հարցն այլ է: Հայաստանը զարգացող երկիր է և մենք մեր ռեսուրսների հաշվին ենք փորձում զարգանալ, ինչպես աֆրիկյան երկրներում է: Բայց խնդիրն այն է, որ այդ բնական ռեսուրսներն օգտագործում են օտարերկրյա ընկերությունները, իսկ մեր երկրին բան չի մնում, երկիրը օգուտներ չի ունենում, կամ էլ՝ կոպեկներ: Դրա համար ասում ենք, զարգացնել տուրիզմը, որը երկարաժամկետ կտրվածքով օգուտ կբերի: Մի անգամ հաշվարկեցինք,թե հանքի շահագործումից որքան եկամուտ է մտնում բյուջե: Այսպես, հանքավայրի շահագործումից իքս գումար պետությունը ստանում է տասը տարվա ընթացքում, նույքան գումար տուրիզմից ՝ հիսուն տարվա ընթացքում:
Բայց տուրիզմից շրջակա միջավայրը չի ապականվում, դեռ օգուտ շարունակվում է սերնդե սերունդ, բայց հանքավայրը տասը տարի հետո կփակեն և օգուտը կկտրվի , և բնություն չենք ունենա:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական նոտա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
- Ինչպիսին է Ամուլսարի իրավիճակը դատարանում
- Ամուլսար են բարձրացել երեխաները
- Ամուլսար բարձրանալու համար արշավախմբի ղեկավարին ոստիկանություն են կանչել
- Քննչական խմբի ղեկավար. Ամուլսարի գործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին