Արթուր Ղազինյան. Հրայր Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը անմաքրելի հետք թողեց իշխանության նկարագրի վրա
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազիյանի համոզմամբ, Հրայր Թովմասյանի դուստրերի ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը խորը և անմաքրելի հետք թողեց իշխանության ժողովրդավարական և բարոյական նկարագրի վրա։
«Չեմ բացառում, որ քրեական գործի որոշ դրվագներ պարզաբանելու համար կարիք է առաջացել զրուցել նրանց հետ, սակայն հայկական պահպանողական մտածելակերպի ու ավանդական ընկալման տեսանկյունից դա չընդունվեց ու չհասկացվեց։
Իսկ մի՞թե հնարավոր չէր այդ նույն զրույցը կազմակերպել տանը, սուրճի սեղանի շուրջ, առանց ավելորդ նյարդերի ու աղմուկի։
Չեմ կարծում, որ քննիչը իր պատվից ցածր կհամարեր անձամբ գնալ նրանց հետ զրույցի, եթե իհարկե իշխանության ամբողջ նպատակը նրանց լսելն ու վկայություն ստանալն էր։
Սակայն դատելով մեթոդներից ու ձևից, կարելի է եզրակացնել, որ Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը ոչ թե վկայություն վերցնել էր, այլ Հրայր Թովմասյանի վրա բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելը՝ առավել մեծ ու քաղաքական կարևոր նպատակին հասնելու համար»,-մասնավորապես գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը
- Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը հոգեբանական գրոհ է՝ նրան հրաժարական պարտադրելու նպատակով. «Հրապարակ»
- Իշխանությունն ուժայիններին հրահանգել է ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից ու մյուս անկախ դատավորներից. «Փաստ»
- ԱԱԾ-ում Թովմասյանի աղջիկներից հետաքրքրվել են սեփականության իրավունքով պատկանող գույքից
- Հրայր Թովմասյանի դուստրը տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրեն հրավիրել ԱԱԾ
- Հրայր Թովմասյանի հոր պաշտպան. Հնչեցված հարցերը տարակուսելի էին
- Ռուբեն Մելիքյան. Խայտառակություն է
- ԱԱԾ. Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից
- Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը
- Վարոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին. Նման սահմաններ երբևէ հատված չեն եղել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին