Բարսելոնայում բողոքի ցույցերը շարունակվում են
Բարսելոնայում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ։ Վերջիններս օգտագործել են արցունքաբեր գազ։ Ավելի քան 50 մարդ ձերբակալվել է։ Այս մասին գրում է Daily Mail-ը, նշելով, որ ըստ իրավապահների տվյալների, ցույցի մասնակիցները թիվը կազմում է կես միլիոն մարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ավելի վաղ իրավապահները ուժ էին կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել էին շրջափակել Բարսելոնայի օդանավակայանը։ Մարդիկ հավաքվել էին՝ բողոքելուտասներկու քաղաքական գործիչների պատժի դեմ, որոնք մասնակցել էին 2017-ին Իսպանիայից Կատալոնիայի անկախության հանրաքվեի կազմակերպմանը և անցկացմանը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ ընտրողների մեծամասնությունը քվեարկել էր երկրից բաժանվելու օգտին:Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուիգդեմոնի գործողությունները դեռ չեն ստացել վերջնական դատական գնահատական, բայց արդեն իսկ եվրոպական հրամանագիր է տրվել Բրյուսել տեղափոխված քաղաքական գործչի ձերբակալության համար:Բացի «Էլ Պրատ» օդանավակայանից, ցուցարարները զանգվածաբար դուրս են եկել նաև Բարսելոնայի փողոցներ։ Նշվում է նաև գնացքների շարժի դադարեցման մասին, ցուցարարները ժամանակ առ ժամանակ արգելափակում են տարբեր ճանապարհի հատվածներ ՝ առաջացնելով խառնաշփոթ:
Հարակից հրապարակումներ`
- Բարսելոնայում փակվել է Սագրադա Ֆամիլիա մայր տաճարը
- Լա լիգան խնդրել է քաղաքական իրավիճակի պատճառով տեղափոխել «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը
- Ոստիկաններն ուժ են գործադրել Բարսելոնայի օդանավակայանը շրջափակող ցուցարարների դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան