Գեղարքունիքում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
Անցած գիշեր «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Մադինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Մադինա ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մովսես Խ., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ սահել դեպի դաշտամիջյան հատված, շրջվել և բռնկվել: Վարորդը տեղում մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։14-ին, մարվել՝ 03։45-ին։ Այրվել են ավտոմեքենան և մոտ 7000 քմ խոտածածկ տարածք:
Փրկարարները վարորդի դին և տուժածներին մոտեցրել են շտապօգնության մեքենային:
Ուղևորները՝ Դավիթ Ղ.-ն (ծնված 2001 թ.), Գարիկ Հ.-ն (ծնված 2001 թ.) և Արսեն Ս.-ն (ծնված 2002 թ.), հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ գրանցվել է Դավիթ Ղ.-ի մահը, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան